Հայ ռազմագերիներին ազատ արձակեք՝ ես կհանձնվեմ. լեհ քաղաքական գործչի առաջարկն Ալիևին 

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, որ պատրաստ է հանձնվել հայ ռազմագերիներին ազատ արձակելու դիմաց։ Ինչպես Facebook սոցիալական կայքի իր էջում հայտնում է լեհ գործիչը,  նման առաջարկով էլեկտրոնային նամակ է ուղարկել Իլհամ Ալիևին։

«Հանուն ճշմարտության, հավատի ու այլոց հանդեպ սիրո, հանուն մարդասիրության, առաջարկում եմ նախագահին, որ ես՝  Թոմաշ Լեխ Բուչեկը, փոխանակվեմ հայ ռազմագերիների հետ, որենք ձերբակալվել, նվաստացվել ու խոշտանգվել են Ադրբեջանում»,- Ալիևին ուղղված իր նամակում գրել է Բուչեկը։

Ավելի վաղ Բուչեկը հայտարարել էր, «աշխարհը պետք է քայլ անի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու համար: Ազատությո՛ւն գերիներին»:

Վերջինս նաև հանդես էր  եկել Ադրբեջանի նախագահին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ամենաուշագրավն այն է, որ Բաքվից կապվել են Բուչեկի հետ և նրան առաջարկել են 50.000 դոլարի դիմաց դադարեցնել Ալիևի դեմ արշավը:

Տաթև Ֆռանգյան