Հիվանդանոցների, մասնավոր բանկերի ու երկաթգծի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Մյանմարում

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մյանմարի շուրջ 1260 հիվանդանոցներից և առողջապահական այլ հաստատություններից գրեթե 360-ի աշխատակիցները գործադուլ են անում ընդդեմ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման: Յանգոն խոշորագույն քաղաքում դադարեցվել է բոլոր երկաթուղիների երթևեկությունը։ Անհնազանդության արշավին մասնակցում են նաև նախարարությունների և կառավարական գերատեսչությունների շուրջ 3000 աշխատակից։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով ճապոնական Yomiuri թերթին:

Տեղեկացվում է, որ մասնավոր բանկերի աշխատակիցների գործադուլը առանձնակի ուժեղ հարված է հասցնում Մյանմարի տնտեսությանը: Արդյունքում, գրեթե անհնար է գումար կանխիկացնել երկրի բանկոմատներից: Դա հանգեցնում է աշխատավարձերի վճարման համատարած ձգձգումների:

Փետրվարի 1-ին Մյանմարի զինված ուժերի հրամանատարությունը երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն է հայտարարել և հեռացրել երկրի քաղաքացիական ղեկավարությանը: Զինվորականները նրանց մեղադրել են նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում լայնամասշտաբ կեղծիքների մեջ: Ձերբակալվել են քաղաքացիական վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ` նախագահ Վին Մինը և Պետական խորհրդական, Արտաքին գործերի նախարար և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աունգ Սան Սու Կինը, որի կուսակցությունը հաղթել է ընտրություններում և պետք է սկսեր կառավարության ձևավորումը: Հեղաշրջումից հետո երկրում ստեղծվել է նոր կառավարություն, որտեղ ամենակարևոր պաշտոններն ստանձնել են ռազմական օղակների մարդիկ:

Փետրվարի 6-ից Մյանմարում գրեթե ամեն օր տեղի են ունենում բազմահազարանոց բողոքի ցույցեր ընդդեմ ռազմական իշխանությունների: Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ կիրակի օրը բողոքի ցույցերի ճնշման ընթացքում սպանվել է առնվազն 18 մարդ, 30-ը՝ վիրավորվել: Հարյուրավոր ցուցարարներ բերման են ենթարկվել:

 

Տաթև Ֆռանգյան