Ցուցադրական պարապմունքներ՝ Պաշտպանության բանակում

Լուրեր

19.03.2026 | 12:04
Նորեկներ՝ Հայաստանի հավաքականում․ Եղիշե Մելիքյանը հրապարակել է կազմը
19.03.2026 | 12:03
Թրամփի վարչակազմը քննարկում է Խարգ կղզու և Հորմուզի ափերի հնարավոր գրավման համար զինվորներ ուղարկելու հարցը. Reuters
19.03.2026 | 11:56
Ռուբեն Հայրապետյանի դուստրը՝ գործով պատասխանող
19.03.2026 | 11:47
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին խոչընդոտներ կան. ԱՄՆ հետախուզություն
19.03.2026 | 11:39
Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
19.03.2026 | 11:31
Մեկնարկել է Հայաստան – Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը
19.03.2026 | 11:22
Պենտագոնը Կոնգրեսից 200 միլիարդ դոլար է խնդրում Իրանի դեմ պատերազմի համար
19.03.2026 | 11:09
Մեսին 900-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.03.2026 | 10:55
Թրամփը սպառնում է «պայթեցնել» Հարավային Պարս գազի հանքավայրը, եթե Իրանը հարձակվի Կատարի վրա
19.03.2026 | 10:49
Մյասնիկյան պողոտայում «VAZ»-ը բախվել էլեկտրական սյան
19.03.2026 | 10:37
Ադրբեջանի տարածքով ևս 7 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան 
19.03.2026 | 10:31
Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք. Դատախազություն
19.03.2026 | 10:19
Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» խփել է 7 գոլ, հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 10:12
684.5 մլն դրամ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից առաջ ճանապարհների նորոգման համար
Բոլորը

Բանակային նոր ուսումնական փուլին ընդառաջ, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, անց են կացվել ցուցադրական պարապմունքներ` մարտական պատրաստականությանը առնչվող  տարբեր թեմաներով: Պարապմունքներին մասնակցում էին նաև բանակի հրամանատարի տեղակալները, իսկ որպես ուսուցանվողներ ներգրավվել էին միավորումների և զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: Պարապմունքների ընթացքում, գործնականում ցուցադրվեցին զորամասի հերթապահի ծառայության կազմակերպման օրինակելի կարգը, գործողությունները անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերում, նախապատրաստական ստորաբաժանումների անձնակազմի բաշխման, մշտական տեղակայման վայրերի զորանոցային ֆոնդի հանձնման և պահպանության կազմակերպման, մեքենաների նստեցման, շարասյուների կազմավորման առանձնահատկությունները:

  Ցուցադրական պարապմունքների ընթացքում հաշվի են առնվել նաև այն հավանական իրավիճակները, որոնք կարող են առաջանալ մարտական գործողությունների ժամանակ, ըստ այդմ հաշվի առնելով նաև ապրիլյան պատերազմի փորձն ու հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:

Պարապմունքների ավարտին իմի են բերվել և ընդհանրացվել արդյունքները և վերադաս հրամանատարության կողմից մասնակից սպայակազմին առաջադրվել համապատասխան խնդիրներ: