Ռազմական ղեկավարությունը պետք է իշխանությունը իր ձեռքը վերցնի, եթե դավաճանում են ժողովրդին. Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԳՇ հայտարարությունը ոչ միայն վտանգավոր չէ, այլ ընդհակառակը՝ այդ քայլը բավականին ուշացած է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Ազգային ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր ՍԵֆիլյանը:

«Եթե բանակի ղեկավարությունն այս անհրաժեշտ քայլը չաներ, ես վստահ եմ, որ դոփելու էինք տեղում, իսկ այժմ մեր ժողովրդի առաջ և քաղաքական ուժերի առաջ լուծման ուղղությամբ արագ քայլեր ձեռնարկելու հնարավորություն է ստեղծվել: Բնականաբար լուծումը պետք է լինի առանց Փաշինյանի»,- նշեց Սեֆիլյանը:

«Ոչ ոք չէր սպասում, որ Փաշինյանը բռնապետ կդառնա, բայց բոլորիս աչքի առաջ նա դարձել է բռնապետ, մեկուկես օր առաջ փողոցում մարդկանց ծեծում էին, այսօր ո՞ւր են այդ ծեծողները: Բանակի շնորհիվ այսօր գործող բռնապետը զսպված է: Հայաստանում ազատության շունչ կա: Ժողովուրդը պետք է ակտիվանա»,- նշեց Սեֆիլյանը:

Նրա գնահատմամբ՝ ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջում համարելը քաղաքագիտորեն տգետ գնահատական է:

«Ռազմական ղեկավարությունը պետք է իշխանությունն իր ձեռքը վերցնի, եթե իշխանությունը դավաճանում է հայրենիքին և ժողովրդին»,- ընդգծեց Սեֆիլյանը: – Գործող վարչապետը և նախկին նախագահներն ինչքան շուտ հեռանան արենայից, այնքան շատ օգնած կլինեն ամբողջ ընթացքին: Նրանց միջամտությունը խանգարում է: Բանակի ղեկավարություն – ՀՀ նախագահ – Փաշինյանի հետնորդ եռյակը կարող է նստել երկխոսության և օր առաջ լուծում գտնել»:

Մանրամասները՝ տեսանյութում: