Լևոն Արոնյանի նկատմամբ չկա մի պարտավորություն, որը ԿԳՄՍ-ն չի կատարել. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
Բոլորը

«Դա սպորտսմենի իրավունքն է` որոշել է, գնում է»,- այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Լևոն Դումանյանը` մեկնաբանելով շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանի` Հայաստանը լքելու մասին որոշումը։

Նշենք, որ Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել, իր որոշման մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։

Արոնյանի որոշման մեջ ԿԳՄՍ նախարարը ո՛չ իրեն, ո՛չ էլ Հայաստանի ներկա իշխանություններին մեղավոր չի համարում և զարմացած է շախմատիստի այդ որոշումից։

«Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել։ Շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, և մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով, որ  ներկայացրել է Հայաստանը։ Զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել Լևոնի նման շախմատիստը։ Ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը և մնա մեր բոլորի կողքին»,- նշեց նախարարը:

«Չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ նախարարությունն Արոնյանի նկատմամբ չի կատարել»,- ընդգծեց Դումանյանը՝ հավելելով, որ նախարարության բոլոր պարտավորությունները ոլորտի նկատմամբ նույնիսկ գերակատարված են:

Մանրամասները՝ տեսանյութում: