ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանամետ ուժերին պատկանող օբյեկտների․ Reuters

Լուրեր

01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
01.08.2026 | 12:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևում անօդաչու սարքերի հավաքման և պահեստավորման օբյեկտ խոցելու մասին
01.08.2026 | 11:55
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Խորվաթիայում
01.08.2026 | 11:33
Վերջին երկու շաբաթում Wildberries-ի 16 լոգիստիկ կենտրոն է հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում․ ինչ հետևանքներ են արձանագրվել
01.08.2026 | 11:11
Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի մալուխագծի վթարի պատճառները կուսումնասիրվեն․ Ռոմանոս Պետրոսյանը ներքին հետաքննություն է հայտարարել
01.08.2026 | 10:55
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում
01.08.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգստոսի 1-ի դրությամբ
01.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանամետ ուժերին պատկանող օբյեկտներին՝ ի պատասխան Իրաքում ամերիկյան դիրքերի հրթիռակոծմանը։ Այս մասին ԱՄՆ վարչակազմում, իր երկու աղբյուրներին հղում տալով, հայտնում է Reuters-ը։

Ինչպես հայտնել է գործակալությունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ավիահարվածին։

Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին հրթիռակոծության էր ենթարկվել Բաղդադի, այսպես կոչված, կանաչ գոտին։ Ըստ Al Arabiya հեռուստաընկերության՝ առնվազն երեք հրթիռ է արձակվել քաղաքի այս հատվածի ուղղությամբ, որտեղ տեղակայված են  պետական ​​կառավարման մարմինները և արտասահմանյան դիվանագիտական ​​ներկայացուցչությունները, այդ թվում ՝ ԱՄՆ դեսպանատունը: Երկու հրթիռ ընկել է գոտու ներսում, երրորդը՝ դրսում: Համաձայն տեղեկությունների՝ զոհեր չեն եղել:

Փետրվար ամսվա սկզբին հրթիռակոծության էր ենթարկվել նաև Իրաքյան Քրդստանի Էրբիլի օդանավակայանի այն տարածքը, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմական բազան: Հարվածների հետևանքով զոհվել էր քաղաքացիական անձ, վիրավորվել՝ ամերիկացի զինվոր ու մի քանի ամերիկացի մասնագետներ:

 

Տաթև Ֆռանգյան