Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կապի ոլորտի հրամանատարների հավաքներ
Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի ստորաբաժանումների սպաների, հրետանու և ենթակա զորամասերի կապի պետերի մասնագիտական ունակությունների զարգացման, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում փետրվարի 23-ից 25-ը անցկացվել են եռօրյա հրամանատարական հավաքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքների շրջանակում անձնակազմը ծանոթացել է տեսադիտարկման համակարգերի և օժանդակ սարքավորումների նշանակությանը, տեղադրման, շահագործման, սպասարկման ու ապամոնտաժման կանոններին։