Փաշինյանն ու Պուտինը ՀՀ-ում տիրող իրավիճակն են քննարկել
Քաղաքականություն
25.02.2021 | 20:20ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել է Հանրապետությունում տիրող իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել «Հայաստանում հանդարտության պահպանման, իրավիճակն օրենքի շրջանակում կարգավորելու օգտին։ ՌԴ ղեկավարը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»։