Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին. երկուստեք կարևորել են ավիաչվերթների բացումը

Լուրեր

15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:49
Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
15.12.2025 | 13:40
Այո՛, ժողովրդավարությունը պետք է փող ունենա. Գևորգ Պապոյանը` ԵՄ-ի աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:31
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում
15.12.2025 | 13:20
Իշխանությունը ԵՄ-ից գումարներ է «քերում» ընդդիմադիրներին պախարակելու համար. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:11
«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել ՖԱՖ-ին
15.12.2025 | 13:02
Ռոստովի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և բնակելի տներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:54
Շատ խոշոր բիզնեսներ կրպակից չեն տարբերվում, տեղից շարժվե՛ք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային (նստավայրը՝ ք.Մոսկվա): Հանդիպմանը մասնակցել է նաև Շրի Լանկայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը։

Վահան Քերոբյանը շնորհավորել է Միգահալանդ Դուրաջ Լամավանսային Հայաստանում Շրի Լանկայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նաև ողջունել հավատարմագրման նպատակով դեսպանի առաջին այցը Հայաստան՝ մաղթելով հաջող գործունեություն երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:

Անդրադառնալով Հայաստանի և Շրի Լանկայի միջև փոխգործակցության հնարավոր զարգացումներին, նախարարը առանձնակի կարևորել է համագործակցության ձևավորումը տնտեսության տարբեր ոլորտներում։ Նա առաջարկել է դիտարկել Հայաստանում համատեղ ձեռնարկությունների և շրիլանկյան ընկերությունների մասնաճյուղերի ստեղծման հնարավորությունները, ինչը թույլ կտա վերջիններիս՝ Հայաստանում թողարկված արտադրանքով մուտք գործել երրորդ երկրների շուկաներ։

Դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան, իր հերթին, ողջունելով նախարարին՝ նշել է, որ երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ մի շարք հեռանկարային ոլորտներով փոխշահավետ համագործակցության համար և առաջարկել է դիտարկել միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները՝ տարբեր հեռանկարային ուղղություններով համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու։

Կողմերը երկուստեք կարևորել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով ուղիղ ավիաչվերթների բացման, ինչպես նաև Շրի Լանկայի լրատվամիջոցների՝ Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպումը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ինչպես նաև ներդրումային ոլորտում հնարավոր համագործակցության հաստատման նպատակով, աջակցել գործարար պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպմանը և գործարար համաժողովների անցկացմանը։