Տուգանք նշանակվելու դեպքում տնտեսվարողների հաշիվների վրա կալանք դրվելո՞ւ է. Թունյանը՝ Գ. Գևորգյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
Բոլորը

«Բիզնեսի ներկայացուցիչներն առաջարկել էին, որ «չհիմնավորված բարձր գին» հիմնավորումը վարույթի հիմք չդառնա»,- ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Գևորգյանը հանձնաժողովում ներկայացնում էր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից փաթեթը:

«Աշխարհն այդ կարգավորման շուրջ ունի կոնսենսուս և կդժվարանամ հիշատակել մի երկիր, որտեղ «Գիշատիչ գների», (Եվրոպայում այդպես են անվանում), կամ «Գների չհիմնավորված բարձրացում» և այլ տերմինալոգիայով երևույթը չդիտարկվի»,- հայտարարեց Գեղամ Գևորգյանը:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ նախագծի քննարկման ժամանակ տնտեսվարողների բանկային հաշիվների վրա կալանք դնելու հարցն էր շատ քննարկվել, նաև այնպիսի ընկալում կար, որ ՏՄՊՊՀ-ն ստանում է ուժային մահակ՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու նոր լիազորությամբ:

Գևորգյանը նշեց, որ հաշվի վրա կալանք դնելու դրույթը նորություն չէ, այն սահմանված է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով, իրենք ուղղակի այն տեղայնացրել են նոր օրենքում: Նրա խոսքով՝ օպերատիվ հետախուզության առումով էլ որևէ նոր լիազորություն ՏՄՊՊՀ-ն չի ստանում:

Մանրամասները՝ տեսանյութում: