Շախմատ․ Հայաստանի առաջնությունների 6-րդ տուրի արդյունքները

Լուրեր

30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բոլորը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլերը. տեղեկացնում են armsport-ից:

Տղամարդկանց մրցաշարի առաջատար Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Սամվել Տեր-Սահակյանի հետ։ Այդ մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքըԼ Իր պարտիան հաշտությամբ ավարտեց նաև 2-րդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը։ Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Մանուէլ Պետրոսյան – Տիգրան Հարությունյան պարտիայում։ 6-րդ տուրում հաղթանակներ գրանցեցին Զավեն Անդրիասյանը, Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։

6-րդ տուրից հետո աղյուսակը 5 միավորով շարունակում է գլխավորել Հովհաննես Գաբուզյանը։ 4,5 միավորով Արման Փաշիկյանը գտնվում է 2-րդ հորիզոնականում։ 5 շախմատիստ 3,5-ական միավորով բաժանում են 3-7-րդ հորիզոնականները։

Կանանց մրցաշարում առաջատար Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Սիրանուշ Ղուկասյանի հետ։ Մարիա Գևորգյանը հաղթեց Աննա Խաչատրյանին: 6-րդ տուրում հաղթեցին նաև Նարե Առաքելյանը և Աստղիկ Հակոբյանը։

6-րդ տուրից հետո աղյուսակը 4,5 միավորով շարունակում է գլխավորել Սուսաննա Գաբոյանը։ Մարիա Գևորգյանը 4 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։ Մարիամ Ավետիսյանը և Վերոնիկա Խաչատրյանը 3,5-ական միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները։