«ԿԶՆԱԿ-ն ուսուցչին աջակցող կառույց է լինելու». Արտաշես Թորոսյան

Լուրեր

17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա սկզբից իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որը հավակնում է դառնալ կրթության զարգացման նոր ուղեղային կենտրոն: Նորաստեղծ հիմնադրամի հիմնական գործառույթներից են ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական փորձաքննությունների գործընթացների կազմակերպումը, ուսուցչին աջակցող մեթոդական ուղեցույցների և աջակցող նյութերի մշակումը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի տեղեկացմամբ՝ այժմ ընթանում է հիմնադրամի անձնակազմի համալրման գործընթացը: Բոլոր տեղերի համար մրցույթ է հայտարարվելու, Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցներն արտոնություն ունեն. հավասար արդյունքների դեպքում նախապատվությունը նրանց է տրվելու: Արդեն հայտարարված մրցույթներով ընտրվել է ԿԱԻ-ի երկու նախկին աշխատակից:

Հույս հայտնելով, որ մինչև մարտի վերջ անձնակազմն ընտրված կլինի, Ա. Թորոսյանը նշում է, որ ԿԶՆԱԿ-ի բաժինները համալրած մասնագետներն անմիջապես անցնում են բովանդակային աշխատանքի` միանգամից սկսելով դպրոցին աջակցող նյութերի մշակումը: ԿԶՆԱԿ-ի կայքի ստեղծման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Այն լինելու է ուսուցչին աջակցող հարթակ:

«Այնտեղ անընդհատ կրթական նոր նյութեր են ավելանալու` ուղղված դպրոցում աշխատող բոլոր մասնագետներին` սկսած տնօրենից, փոխտնօրենից մինչև մեթոդմիավորման նախագահ, գրադարանավար, 1-12-րդ դասարանների ուսուցիչ և դասղեկ: Բացի մեթոդական ուղեցույցներից` այն կունենա նաև օրինակելի ձևեր: Դպրոցի ցանկացած մասնագետ իր աշխատանքը կազմակերպելիս կարող է օգտվել այդ օրինակելի ձևերից: Դպրոցում աշխատող ցանկացած ոք պետք է իմանա, որ մեր կայքում կարող է գտնել իր գործը հեշտացնող, մասնագիտական և մեթոդական աջակցություն ապահովող նյութ»,- նշում է Ա. Թորոսյանը` ավելացնելով, որ առաջիկա երեք տարում մասնագիտական և մեթոդական նյութերի լիակատար բազա կստեղծվի:

Սկզբնական փուլում նախապատվությունը կտրվի օրինակելի ձևերի հրապարակմանը: ԿԶՆԱԿ-ն ունենալու է նաև ակտիվ ֆեյսբուքյան էջ, հասանելի է լինելու այլ սոցիալական հարթակներում ևս:

Ա. Թորոսյանի խոսքով` մեթոդական մշակումների ընթացքում օգտագործվելու է նաև դպրոցների ներուժը: ԿԶՆԱԿ-ի մասնագետներն աշխատելու են բոլոր թիրախային խմբերի հետ` վարելով հեռավար քննարկումներ և խորհրդատվություններ: Կլինեն փորձագետների ընտրության անհատական մրցույթներ, որոնց շրջանակում ընտրված մասնագետները կստանան որոշակի պատվեր` կատարելու այս կամ այն աշխատանքը` դրա դիմաց ստանալով որոշակի վարձատրություն:

«Օրինակ` թեմատիկ պլաններ գրում են բոլոր ուսուցիչները` ամեն տարի բոլոր առարկաներից: Ընդ որում՝ տվյալ դասարանի տվյալ առարկայի թեմատիկ պլանավորումը գրեթե բոլորի մոտ նույնն է` շատ քիչ տարբերությամբ: Տարբերություններն էլ ավելի շատ կառուցվածքային են, ոչ թե բովանդակային: Եթե մենք մշակենք օրինակելի տարբերակներ, ապա ուսուցիչները կազատվեն ամեն տարի կրկնվող և շատ կարևոր այդ աշխատանքից և թեմատիկ պլանների մշակման համար կկատարեն նախկին աշխատանքի 10-15 տոկոսն ընդամենը: Այսինքն` նրանք ԿԶՆԱԿ-ի կայքից համապատասխան թեմատիկ պլանը կբեռնեն, կկատարեն իրենց անհրաժեշտ ձևափոխությունները և կառաջնորդվեն դրանով»,- պարզաբանում է ԿԶՆԱԿ-ի տնօրենը և հավելում, որ իրենց նյութերը հիմնականում նախատեսված են ուսուցիչների և ընդհանրապես դպրոցում աշխատող մասնագետների համար։
ԿԶՆԱԿ-ի շահառուն նաև ծնողն է: «Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ծնողները, չիմանալով մանկավարժական գործի բուն էությունը, փորձում են ուսուցչին սովորեցնել, թե նա ինչպես դասավանդի: Մանկավարժությունը շատ բարդ գիտություն է. որևէ մեկն ատոմային ֆիզիկայի մասնագետին չի փորձում ցուցում տալ, թե ինչպես պետք է ճեղքել ատոմը: Սակայն, մեր հանրությունը, օրինակ, ակտիվ քննարկում է գնահատման նոր համակարգը, քննադատում և եզրակացություն ներկայացնում, թե որակական բացատրությունն ավելի թույլ և չմոտիվացնող է, քան միավորային գնահատականը: Մենք ծնողին ներկայացնելու ենք, թե ինքն ինչ ներդրում կարող է ունենալ կրթության որակի բարձրացման համար` աջակցելով դպրոցին, ուսուցչին և երեխային: Մենք աշխատելու ենք նաև դպրոցների կառավարման խորհուրդների հետ` դպրոցի կառավարման և բովանդակային հարցերի վերաբերյալ: Օրինակելի ձևեր ենք առաջարկելու նաև խորհուրդներին»,- պարզաբանում է հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Վերջերս հաստատված հանրակրթության պետական չափորոշչով արմատապես փոխվում է գնահատման նոր համակարգը, ըստ որի՝ միավորային գնահատում մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակ չի լինի: Հանրային տարբեր գնահատականների առիթ դարձած այս նոր մոտեցումը, ըստ Ա. Թորոսյանի, հասունացած էր, քանի որ դպրոցը դարձել է «թվանշանից կախված»: Ստեղծվել է մի վիճակ, երբ և՛ ուսուցչի, և՛ աշակերտի ու ծնողի համար կարևոր չէ գիտելիքը, ավելի կարևոր է թվանշանը:

«Նոր համակարգով մենք անցնում ենք որակական գնահատման և նպատակ ու պահանջ ենք դնում միավորի փոխարեն բնութագիր տալ, որպեսզի ծնողն ու երեխան շոշափելիորեն տեսնեն աշակերտի դժվարությունն ու հաջողությունը: Այսինքն` հասկանալի լինի` աշակերտն ինչ է սովորել, ինչում է թերանում, ինչը կարող է և ինչը չի կարող: Լինելու են սահմանված մի քանի բնութագրեր` ըստ մակարդակի և դասարանի, ուսուցիչն ընտրելու է դրանցից մեկը՝ որպես գնահատական տվյալ աշակերտի համար»,- նշում է ԿԶՆԱԿ-ի ղեկավարը` ընդգծելով, որ թվանշան չդնելը չի նշանակում չգնահատել:

Ա. Թորոսյանը փաստում է, որ 2021 թվականին ուսուցիչների պարտադիր վերապատրաստման ծավալուն աշխատանքներ են լինելու, որպեսզի լրացվի ԿԱԻ-ի լուծարումից հետո առաջացած բացը: ԿԶՆԱԿ-ի հիմնական գործառույթներից են լինելու վերապատրաստման մեթոդաբանության մշակումը և համակարգումը, իսկ ուսուցիչների բուն վերապատրաստումը, որը պարտադիր նախապայման է ատեստավորման համար, իրականացնելու են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները: