Շնորհակալություն Արցախյան պատերազմի ընթացքում արված արդարացի հայտարարության համար. Արտակ Ապիտոնյանը՝ Ռեհան Հաննա Այուբին

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 22-ին Բաղդադում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական և դիվանագիտական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, իրաքյան կողմից՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիզար Խեյրալլահը։

«Կողմերը ստորագրեցին «Իրաքի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև`«Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը։

Նույն օրը Արտակ Ապիտոնյանը հանդիպեց Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նախագահ, գյուղատնտեսության նախարար Մուհամմեդ ալ-Խաֆաջիի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև հայտնի պատճառներով հետաձգված երրորդ նիստի՝ Բաղդադում անցկացման հնարավոր ժամկետներին։

ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելեց Բաղդադի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ հանդիպեց ՀԱԵ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի և Հայ ազգային կենտրոնական վարչության անդամների հետ։

Փետրվարի 23-ին Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Իրաքի ԱԺ հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռեհան Հաննա Այուբի և խմբի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում կարևորվեց խորհրդանական դիվանագիտության դերը հայ-իրաքյան հարաբերությունների և նրա բնականոն զարգացման ընթացքն ապահովելու գործում։ Արտակ Ապիտոնյանը Ռեհան Հաննա Այուբին շնորհակալություն հայտնեց արցախյան պատերազմի ընթացքում վերջինիս կողմից արված արդարացի հայտարարության համար»։