Կիևը հայտարարել է, որ կրակոցների հետևանքով զինվորական է զոհվել

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Մեկ ուկրաինացի զինվորական է զոհվել կրակոցների հետևանքով։ Այս մասին հայտարարել է եռակողմ կոնտակտային խմբում Կիևի պատվիրակության ներկայացուցիչը։ Ըստ այդ տվյալների՝ ևս մեկ զինվորական վիրավոր է, գրում է «Կոմերսանտը»։

«Այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 7։00-ի սահմաններում Սվետլոդարսկի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացված կրակի հետևանքով զոհվել է Ուկրաինային Զինված ուժերի մեկ և վիրավորվել ևս մեկ զինծառայող: Ուկրաինական կողմը համապատասխան նոտա է հղել ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելությանը»,- ասված է տարածված հայտարարության մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները կրակի դադարեցման ու վերահսկման համատեղ կենտրոնում հայտարարել են, որ ուկրաինացի ուժայինները ականանետային հարձակման են ենթարկել Դոնեցկի արևմուտքում գտնվող Ստառոմիխայլովկա գյուղը։

Հիշեցնենք՝ Դոմբասում 2020 թվականի հուլիսի 27-ից գործում է կրակի դադարեցման ռեժիմ։ Ընդ որում ԵԱՀԿ ներկայացուցիչները բազմիցս արձանագրել են հրադադարի ռեժիմի խախտումները։

Տաթև Ֆռանգյան