Ահաբեկչություն է՝ ինչպես Հոկտեմբերի 27-ը․ կայծակնային արագությամբ ապստամբությունը շատ վտանգավոր է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

-Ըստ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ Հայաստանը շահագրգռված է Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարողությունների ընդլայնմամբ, և Երևանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռազմաբազայի մի մասը ՀՀ-ի արևելքում վերաբաշխելու հարցը։ Սա արդարացված համարո՞ւմ եք, և արդյո՞ք չի մեծանում կախվածությունը ՌԴ-ից։

-Խնդիրն այսօրվա ամենակարևոր հարցին է վերաբերվում՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգությանը, և այդ հարցին պատասխանելու համար պետք է ավելի գլոբալ նայենք հարցին՝ արդյո՞ք միայն ՌԴ-ով Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովված է։ Նախ պետք է ասեմ՝ ամեն ժողովուրդ ինքն է ապահովում իր անվտանգությունը, եթե մենք ռեալ նայենք մեր ունեցած հնարավորություններին՝ մարդկային ռեսուրսներին Արցախում և Հայաստանում, տնտեսական հնարավորություններին, ապա կտեսնենք և կհամոզվենք, որ երեք միլիոնանոց ժողովուրդը հաղթանակ ունենալու համար 90 միլիոնանոց ժողովրդի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան և Ադրբեջանն են, պետք է գիտության և տեխնոլոգիաների առումով մի երկու սերունդ առաջ լինի, որ կարողանա իրենից 30 անգամ ավելի հզոր պետությանը հաղթել, կամ այդ խնդիրը պետք է փորձի լուծել դաշնակիցներով։

Նման պարագայում ՀՀ-ի անվտանգության համակարգը պետք է ձևակերպի հետևյալը՝ ունենք այնպիսի բանակ, որը կարողանա նվազագույնը 5 օր դիմակայել հակառակորդին, որից հետո մեր դաշնակիցը պետք է միջամտի ու պատերազմը կանգնեցնի։ Մենք 18 օր դիմակայեցինք Ադրբեջանին, և մեր դաշնակիցը, որ մեզ պետք է աջակցեր ու պատերազմը կանգնեցներ, չկարողացավ կանգնեցնել։ Հետևաբար՝ միայն ՌԴ-ի միջոցով Արցախի անվտանգությունն ապահովելը բավարար չէ։ Ես գտնում եմ՝ ՀՀ-ի թիվ մեկ խնդիրն է, անվտանգության նկատառումից ելնելով, որ ՀՀ իշխանությունները և ընդդիմադիր ուժեր դիմեն Մինսկի խմբի մյուս երկրներին՝ Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային՝ այստեղ խաղաղապահ ուժեր մտցնելու հարցով՝ ապահովելու լրացուցիչ անվտանգության երաշխիքներ։

-«100 հազար մարդ էլ հավաքվի, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվողը չէ»,- շաբաթ օրվա հանրահավաքում հայտարարել է Վազգեն Մանուկյանը և մանրամասնել․ «Ուրեմն՝ պետք է ջարդել նրա հենարանները, դրանք են՝ ժողովրդի չգիտակցող հատվածը, ուժային կառույցները և Փաշինյանին աջակցող պատգամավորները։ Հայաստանը պետք է եռա՝ պարալիզացվի քաղաքը, լինեն ցույցեր՝ ջարդելու Փաշինյանի հենարանները»։ Վազգեն Մանուկյանի պլան «Բ»-ն ապստամբելն ու կայծակնային արագությամբ իշխանություն վերցնելն է։ Ինչպիսի՞ մեթոդ է քաղաքական պայքարի։

-Ես այս շարժման լիդեր չեմ համարում Վազգեն Մանուկյանին, բացարձակ, որովհետև ակնհայտ է՝ ինքը չի ծրագրեր և հրաշք իրականացնողը, հետևաբար՝ նրա ասածները մեկնաբանելն անիմաստ է։ Այդ ամեն ինչն իրականացնողը քաղաքական և հանրային ազդեցություն ունեցող երկու հիմնական կուսակցություններն են՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, որոնք չեն կիսում Վազգեն Մանուկյանի տեսակետները, հակառակ դեպքում՝ ԲՀԿ-ից դուրս չէր գա պատգամավորը, եթե ԲՀԿ-ն դրա կողմնակից լիներ։ Բացի այդ, Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներում նման ենթատեքստեր կդներ։

-Դուք նշում եք, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն չեն կիսում Վազգեն Մանուկյանի մոտեցումները, սակայն տեսնում ենք՝ վարչապետի նրանց թեկնածուն կայծակնային արագությամբ ապստամբելուց է խոսում։ Չի՞ ստացվում, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էլ նման մեթոդը կիսում են։

-Ես չգիտեմ՝ ովքեր կհետևեն Վազգեն Մանուկյանի առաջարկին, բայց համարում եմ՝ դա քաղաքական ռեալ հետևանքներ չի կարող ունենալ ու չի ունենա։ Նայում հանրության մասնակցությանը, որն իր ամբողջության մեջ զգուշավոր է և հանրությունն ինքը՝ անգամ ենթագիտակցությամբ, հասկանում է, որ այս իրավիճակներում հանրահավաքներ անելը կամ կայծակնային արագությամբ ապստամբություններ անելը կարող է շատ վտանգավոր դառնալ։ Իսկ այդ վտանգը սահմանին կանգնած զինվորինն է, սահմանամերձ գյուղերինն ու քաղաքներինն է, հետևաբար՝ որոշակի առումով հեռու է մնում այդ գործընթացներից, և դա երբեք էլ Վազգեն Մանուկյանի ասած կրիտիկական զանգվածը չի դառնա, որը կարող է։
Դրանից դուրս՝ ոչ կրիտիկական զանգվածից դուրս արված որևէ գործողություն ինձ համար ահաբեկչություն է՝ ինչպես Հոկտեմբերի 27-ը։ Սա միանշանական քրեորեն պատժելի արարք է, և նման բաներին պետք է վերաբերվել ոչ թե որպես քաղաքական, այլ քրեական առաջարկի, եթե փոքր խմբերով կձևավորեն հաշվեհարդարի որևէ բան։ Աստված մի արասցե՝ դա տեղի ունենա, որովհետև դա կանգնեցնելը շատ ծանր ու բարդ է լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան