Արցախի պետբյուջե մուտքագրված եկամուտներն ու տուրքերը նվազել են ավելի քան 65 տոկոսով

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը, նախնական տվյալներով, 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում կազմել են 1 միլիարդ 27,2 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է 65.8 տոկոսով կամ 1 միլիարդ 972.3 մլն դրամով: Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական եկամուտների կոմիտեից:

«Այս տարվա հունվարի ընթացքում հարկային մարմնում գրանցվել (հաշվառվել) է թվով 60, լուծարվել` 5 տնտեսավարող սուբյեկտ: Նույն ժամանակահատվածում կատարվել է 27 ուսումնասիրություն, այդ թվում 21-ը` հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման անհրաժեշտության, 6-ը` ակցիզային դրոշմանիշների շարժի և դրոշմավորման կանոնների պահպանման: Հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից ընդունվել և մշակվել է 6 819 հաշվարկ-հաշվետվություն, որից էլեկտրոնային եղանակով` 6 460: Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման նպատակով հարկ վճարողների հետ կնքվել է 29 պայմանագիր: Հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի գործընթացի շրջանակում՝ 28 վարձու աշխատողի հունվար ամսում վերադարձվել է 3,9 մլն դրամ: Գործունեությունը նոր սկսող 10 հարկ վճարողների տրամադրվել են հավաստագրեր՝ եռամսյա ժամկետով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարկային մարմինների համագործակցության ծրագրի շրջանակում երկու կառույցների միջև իրականացվել են Արցախի Հանրապետության հարկ վճարողների կողմից ՀՀ մաքսային սահմանով կատարված ներմուծումների, արտահանումների, ՀՀ և ԱՀ սուբյեկտների միջև իրականացված գործարքների, անուղղակի հարկերի հաշվանցումների, ինչպես նաև հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերի ու տեղեկությունների փոխանակման աշխատանքներ: Հունվար ամսվա ընթացքում հարկային մարմին է մուտքագրվել 223, ելքագրվել` 61 նամակ-գրություն, որոնք ընթացքավորվել են ըստ գործող կարգի»,- հայտնում են Արցախի պետեկամուտների կոմիտեից: