Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությունը

Լուրեր

03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
Բոլորը

Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությունը, համաձայն որի, ավելի քան 10 առաջատար ավիաընկերություններ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համաձայնագիր են ստորագրում՝ պարտավորվելով առաջնահերթություն տալ համավարակի դեմ պայքարի շրջանակում ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի, անհրաժեշտ դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների փոխադրմանը: Երկարաժամկետ հեռանկարում նախաձեռնությունը գործելու է նաև որպես գլոբալ նյութատեխնիկական պատրաստվածության մեխանիզմ` հնարավոր այլ մարդասիրական և առողջապահական ճգնաժամերի դեպքում:

«Կենսական նշանակության այս պատվաստանյութերի առաքումը բարդ նախաձեռնություն է, հաշվի առնելով տեղափոխման ծավալները, սառցային շղթայի պահանջները, առաքումների քանակն ու երթուղիների բազմազանությունը», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման բաժնի ղեկավար Էտլևա Կադիլին:

«Մենք երախտապարտ ենք այս ավիաընկերություններին ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությանը միանալու և ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի փոխադրմանն աջակցելու համար»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությունը միավորում է COVAX կառույցի՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի հավասար և արդարացի բաշխմանն ուղղված համաշխարհային ջանքերին աջակցող՝ ավելի քան 100 երկիր սպասարկող, ավիաընկերությունների: Հիմնվելով COVAX- ի ինդիկատիվ բաշխման և առաջին փուլով տրամադրվող չափաբաժինների ծրագրի վրա, 145 երկիր կստանա, միջին հաշվով, իր բնակչության մոտ երեք տոկոսին պատվաստելու չափաբաժին` սկսած 2021 թ.-ի առաջին եռամսյակից՝ բոլոր պահանջների կատարման և բաշխման վերջնական ծրագրերի առկայության պայմանով: Կենսական նշանակության պարագաների առաքմանն առաջնահերթություն տալուց զատ, ավիաընկերությունները միջոցներ կձեռնարկեն՝ ապահովելու պահանջվող ջերմաստիճանն ու անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում, ավելացնելով նաև բեռնափոխադրումների ծավալը: Նրանց ստանձնած պարտավորությունները կարևոր նշանակություն ունեն պատվաստանյութերի և այլ անհրաժեշտ պարագաների ժամանակին և անվտանգ առաքման հարցում: Կենսական կարևորության պարագաների անվտանգ, ժամանակին և արդյունավետ փոխադրումն անգնահատելի նշանակություն ունի երեխաների և ընտանիքների համար անհրաժեշտ ծառայությունները հասանելի դարձնելու գործում: COVAX- ի առաքումները և, հաջորդիվ առաջնագծի աշխատողների պատվաստումներն առողջապահական և սոցիալական համակարգերին կօգնեն հնարավորինս անվտանգ վերսկսելու իրենց կարևոր ծառայությունները: