Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց

Լուրեր

17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բարև, Ռո՜բ» արտահայտությունն անելուց ու ծեծի ենթարկվելով սպանվելուց տարիներ անց այսօր կայացավ Պողոս Պողոսյանի սպանության վերաբացված գործով առաջին դատական նիստը։

Այսօրվա նիստին պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար դատարանի աշխատակազմից՝ իրենց, որոշակի փաստաթղթեր տրամադրելու պահանջ ներկայացրեց և խնդրեց դատը հետաձգել ողջամիտ ժամկետով՝ ինքնաբացարկի պատճառաբանված գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։

Մեղադրող դատախազը և տուժողի իրավահաջորդի փաստաբանը դատը հետաձգելու և փաստաթղթեր ստանալու մասով առարկություն չունեին։

Արդյունքում դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը մինչև մարտի 4-ը, ժամը՝ 11:00-ն։

Հիեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց գլխավոր դատախազության բողոքը և բեկանեց 19 տարի առաջ Երևանի «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործն ու այն ուղարկեց նոր քննության՝ պայմանավորված նոր երևան եկած  հանգամանքներով։ Նոր երևան եկած հանգամանք էր դիտվել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ցուցմունքը։

Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանի սպանության համար Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ՝ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։

Այսօր նա դատարանում լրագրողների հարցերին պատասխանել չցանկացավ։

Լիլիթ Շաբոյան