Միրգն ու բանջարեղենը կոյուղաջրերով են ջրել․ գարշահոտության առեղծվածը՝ ըստ տեսչական մարմնի

Լուրեր

13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
13.10.2026 | 15:55
ԵՄ-ն ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
Բոլորը

Նորագավիթի բնակիչներն արդեն մի քանի ամիս է պայքարում են անտեսանելի թշնամու դեմ, որին ճանաչում են հոտով։ Նա գալիս է աննկատ և առավոտյան անհետանում է։ Դուռ-պատուհան բացելը չի օգնում։ Գարշահոտությունը և տանն է, և դրսում։ Բնակիչների հիմնական զենքն այս պատերազմում խոնավ լաթի կտորն է, որով փակում են լողարանների հոսակները։ Բայց վերջերս դա չի օգնում։ Բնակիչների վարկածը՝ «արտադրականն» է։ Ըստ նրանց, ինչ- որ ստվերային արտադրամաս է աշխատում, որը թունավոր թափոններ է լցնում կոյուղի։

Անցյալ շաբաթ գարշահոտությունը սաստկացել էր, բնակիչները զանգեցին 911։ Եկան փրկարարները, ռետինե հագուստ հագած, դիտահորերը բացեցին, նմուշներ վերցրեցին և մի քանի օրից զեկուցեցին։ «Կատարվել են տեղանքում օդի և դիտահորերի ջրի նմուշառումներ, որոնք ենթակա են հետագա լաբորատոր հետազոտության: Ստացված տվյալներով՝ նշված տարածքում օդի բաղադրության մեջ և դիտահորերում վտանգավոր կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերվել, իսկ գարշահոտությունը տարածվում է դիտահորերում առկա կոյուղաջրերից: Մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում»:

Բնապահպանական տեսչությունը ևս ուսումնասիրություններ է կատարել։ Եկել է եզրակացության․ գարշահոտության համար պատասխանատու են դաշտերը կոյուղաջրով ոռոգող գյուղացիները։ Բնապահպանական տեսչական մարմնում այս համոզման են եկել սեպտեմբերի վերջին, երբ նույն ահազանգը ստացան Մասիսից։ Ստուգայցերի ժամանակ տեսուչները արձանագրեցին, որ որոշ հատվածներում գյուղացիները կոտրել են կոյուղու խողովակները և արտանետումներով հարուստ ջուրն ուղղում են իրենց դաշտերը։ Բնակիչները, սակայն, ասում են, որ չեն հավատում այս վարկածին։

Գյուղացիները նկատել են․ ԱԻՆ աշխատողների հեռանալուց երկու օր անց գարշահոտությունն անցել է, հետո կրկին վերադարձել։ Բնապահպանության տեսչության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել նաև տնտեսվարողների մոտ։ Մոտ 26 արտադրություն է գործում Նորագավիթում։ Բոլորին ստուգել են, խախտումներ չեն հայտնաբերել։ 5 պետական մարմիններից կազմված հանձնաժողովը դեռ շարունակում է ուսումնասիրությունները։ Իսկ Նորագավիթում, Մասիսում, Նոր Արեշում գարշահոտությունից հոգնած մարդիկ անհամբեր են։ «Մենք էս երկրի քաղաքացի ենք, մենք էլ ապրելու իրավունք ունենք», – ասում է առաջին փողոցի բնակիչ Սուսաննա Մանուկյանը։

Սյուզան Սիմոնյան