Ավստրալիայի վարչապետը խոստացել է ստիպել Facebook-ին վճարել լրատվամիջոցներին

Լուրեր

01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
Բոլորը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը խոստացել է շարունակել օրենքների մշակումը՝ ստիպելով Facebook Inc-ին վճարել լրատվամիջոցներին սոցկայքում տեղադրված բովանդակության համար։ Մորիսոնը հայտարարել է, որ այս հարցում նա ստացել է համաշխարհային առաջնորդների աջակցությունն այն բանից հետո, ինչ սոցիալական մեդիա հսկան արգելափակել է բոլոր տեղի լրատվամիջոցների էջերը, գրում է Reuters-ը։

Փետրվարի 18-ին Facebook սոցիալական կայքի ադմինիստրացիան անջատել է Ավստրալիայի բոլոր օգտատերերի համար տեղական և միջազգային նորություններ տեղադրելու, դիտելու և տարածելու հնարավորությունը: Այս սահմանափակումները տարածվել են նաև որոշ ոչ մեդիա հաստատությունների և կազմակերպությունների վրա:

Արգելափակվել են որոշ տարածքային նախարարությունների ու գերատեսչությունների, պետական ծառայությունների ու սոցիալական, իրավապաշտպան ու բարեգործական կազմակերպությունների էջերը։ Ավելի ուշ սոցցանցը խոստովանել է, որ այդ գործողությունները թելադրված են եղել լուրեր ասվածի չափազանց լայն հասկացողությամբ, ու վերականգնել է պատահաբար փակված էջերը։

Այս պահին Ավստրալիայի խորհրդարանն ուսումնասիրում է մեդիադաշտի խաղաղցողների վարքագծի մասին օրենսդրությունը, որը կարգավորում է թվային հարթակների ու ԶԼՄ-ների միջև հարաբերությունները։

Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում Facebook-ի գործադիր տնօրենը հայտարարել է, որ օրենքը կստիպի նրանց վճարել այն «բովանդակության համար, որը նրանք չեն խնդրել տեղադրել»։

Տաթև Ֆռանգյան