«Սկսել եմ հայերեն սովորել. զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում» Շառլ Ազնավուրի որդին մկրտվեց Տաթևի վանական համալիրում (լուսանկարներ)

Լուրեր

15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը մայիսի 31-ին այցելեց Տաթևի վանական համալիր։ Մաեստրոյին ուղեկցում էին որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները. տեղեկացնում է IDeA հիմնադրամը:

Շառլ Ազնավուրի առաջին կանգառը «ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանում էր, որտեղ մեծանուն երգչին դիմավորեցին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը, ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը, հիմնադրամի աշխատակիցները։

Էդգար Մանուկյանը Շառլ Ազնավուրին և հյուրերին ներկայացրեց «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցման պատմությունը, «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի իրականացրած ծրագրերը, որոնք արդեն էականորեն փոխել են կյանքը Տաթևի տարածաշրջանում։  

«Տաթևատուն» ռեստորանի հարևանությամբ գտնվող դիտակետից մաեստրոն որդու հետ հիացավ Սյունիքի բնությամբ։ Ուղևորության ողջ ընթացքում երգիչը ոչ մի րոպե չբաժանվեց իր ֆոտոխցիկից՝ փորձելով անընդհատ գեղեցիկ կադրեր որսալ։

«Տաթևատան» տարածքում կարճատև դադարից հետո Ազնավուրը որդու և ընկերների հետ ճոպանուղով ուղևորվեց Տաթևի վանական համալիր, որտեղ հյուրերին սպասում էին Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գևորգյանը, տեղի բնակիչները, մի խումբ զբոսաշրջիկներ։

Վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվեց Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը՝ ձեռամբ վանահայր Տեր Միքայել վարդապետ Գևորգյանի։ Արարողությունն ուղեկցվում էր Տաթևի վանական երգչախմբի կատարումներով։

«Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում։ «Ծնողներս այնքան երջանիկ կլինեին՝ իմանալով, որ երկու որդիներս՝ Միշան և Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին», – ասաց Շառլ Ազնավուրը։

«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, սովորել Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս։ Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները` ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։  Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։ Նա խոստովանեց, որ Տաթևի վանքում մկրտվելն իր կյանքի անմոռանալի պահերից մեկն է։

Տաթևն արագ տեմպերով դառնում է համաշխարհային մակարդակի զբոսաշրջային  ուղղություն, ուր այցելում են զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից: Տաթևի վանական համալիրի վերականգնումը տարածաշրջանում խարսխային նախագիծ է, որին հետևեցին «Տաթևի դարպասներ» նախագիծը և Տաթևին հարակից առավել լայն շրջանի զարգացման նախագծերը:

«ՏաԹևեր» ճոպանուղին ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է ամբողջ աշխարհում: Այն Գինեսի ռեկորդ է սահմանել ոչ միայն ամենաերկար հետադարձելի, այլ նաև ամենակարճ ժամկետներում (10 ամսում) կառուցված ճոպանուղին լինելու համար:

Ճոպանուղու շահագործման առաջին տարում ՝ 2010 թվականին, այն այցելել է մոտ 10 հազար մարդ։  2016 թվականի վերջի դրությամբ ճոպանուղու ուղևորների թիվը գերազանցել է 500 հազարը։