Սերժ Սարգսյանը պետք է ԱԱԾ կանչվի, նա վտանգավոր հայտարարություն է արել. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

-«Ապրիլյան քննիչ հանձնաժողով ստեղծելով՝ դուք բանակի քանդման հերթական փուլի սկիզբն եք դրել»,- այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը և նշել,- «Ինչպե՞ս կարելի էր նման հանձնաժողով ստեղծել, հարյուրավոր զինվորների, սպաների հրավիրել այնտեղ ու բանակը քանդել կամ բանակի պատից մի աղյուս հանել»: Պարո՛ն Քոչարյան, ի՞նչ կասեք երրորդ նախագահի այս հայտարարության մասին, ինչո՞ւ եք «բանակը քադելու» գործընթաց նախաձեռնել:

-Եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ մենք նպատակ ենք ունեցել բանակը քանդելու, այդ դեպքում՝ ինչո՞ւ ինքն ընդունեց մեր առաջարկն ու ներկայացավ հանձնաժողով:

-Ասում է՝ գնացի, որ պաշտպանեմ…

-Բայց պարզվեց, որ նա եկել է՝ պատասխանի հանձնաժողովի հարցերին: Բանակը որևէ մեկից պաշտպանելու կարիք չի ունեցել: Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է օրենսդրությամբ՝ պատգամավորների 1/3-ի ցանկությամբ: Գործող օրենսդրությամբ պաշտպանության և անվտանգության հարցերին վերաբերվող քննիչ հանձնաժողովների պարտականություններն իրականացնում է պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը: Սերժ Սարգսյանը և շատ զինվորականներ այն գիտակցումն ունեցան, որ կան հարցեր, որոնց պատասխանները շատ հանգիստ պայմաններում պետք է իմանայինք: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը կարծիքը ոչ ոք չի կիսել, բոլոր այն զինվորականները, որոնք եկել են հանձնաժողով և դուրս են եկել, նրանց կարծիքը մեկն է եղել, որ այս հանձնաժողովի աշխատանքի ընթացքում զգացել են հարցերի պատասխաններն օբյեկտիվ հնչեցնելու և իրականությունը բանակի մասին հասարակությանը ներկայացնելու ցանկություն:

-Պարո՛ն Քոչարյան, Սերժ Սարգսյանն ասում է, որ ապրիլյան պատերազմում ինքը հաղթել է Ալիևին: Իշխանությունները, մասնավորապես, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է՝ Սերժ Սարգսյանն ինչ-ինչ խոստումներ է տվել Ալիևին, ինչի արդյունքում պատերազմը կանգնել է: Իշխանություններն ունե՞ն փաստական ապացույց, օրինական փաստաթուղթ, որի վրա ամրագրված է Սերժ Սարգսյանի տրված խոստումները:

-Մի քանի ամիս առաջ Արցախի ԱԺ նախագահը սենսացիոն հայտարարություն արեց: Ասաց՝ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը հավաքել է քաղաքական իշխանությանը, իր կողմից հարգված զինվորականությանը և ասել, որ այլևս որպեսզի չերգենք «Ղարս, Ղարս», մենք պետք է համաձայնվենք յոթ շրջանների հանձնմանը, մտածեք և ասեք ձեր կարծիքը: Այս հարցազրույցում էլ Սերժ Սարգսյանն ասում էր, որ ինքը վարչապետ է գալիս, որ լուծի այդ հարցերը: Ինչու 2016 թվականից հետո չլուծեց այդ հարցը, որ վարչապետ էր դառնում:

-Մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, մասնավորապես՝ «Սասնա ծռերի» գործողությունները․․․

-«Սասնա ծռերի» դեպքը օգտակար եղավ Սերժ Սարգսյանի համար, որովհետև դա լրացուցիչ երկարացրեց բանակցային գործընթացը:

-Սերժ Սարգսյանն ասում է՝ հավաստի տեղեկություններ ունեմ, որ «Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Շուշիի ուղղությամբ: Ապա մեղադրում է, որ իշխանությունները պատերազմի առաջին չորս օրվա ընթացքում պետք է կիրառեին: Ինչո՞ւ եք ուշ կիրառել և ինչո՞ւ թշնամու օբյեկտները թիրախավորելու փոխարեն՝ Շուշին, եթե դա ճիշտ է:

-Ես այդ հարցին չեմ պատասխանի, քանի որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում շատ վտանգավոր հայատարարություն է արել: Ինձ համար դա պրովակացիոն հայտարարություն է: Վտանգավոր հայտարարություններ են հնչում, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի դեմ:

-Սերժ Սարգսյանը նշել է, որ ՊՆ-ին շրջանցելով կառավարությունը ձեռք է բերել զրահաբաճկոններ, իսկ նրա հայտարարությունից հետո մամուլը գրեց, թե խոսքը «Հայաստան» համահայակակն հիմնադրամից  վերցրած 11 միլիոն դոլար գումարի մասին է: Դուք երբևէ նման գնման մասնակցե՞լ եք, կամ դա իրատեսական գին է:

-Սերժ Սարգսյանին պետք է կանչել ԱԱԾ կամ ՀՔԾ և ստանալ այդ հարցերի պատասխանները, թե ինչ զրահաբաճկոնի մասին է խոսքը, ինչ 600 դոլարի մասին է խոսքը, որին տիրապետում է Սերժ Սարգսյանը, բայց տեղյակ չէ բանակի ղեկավարությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան