Մահացած արշավականը Նաիրուհի Սիմոնյանն է, վիրավորները՝ վերակենդանացման բաժանմունքում են

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Երեկ Արա լեռ մեկնած 18 արշավականների խումբը հայտնվել էր ձնաբքի մեջ: Արշավախմբի անդամներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկը՝ Նաիրուհի Սիմոնյանը, մահացել է: Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը դեպքի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մեր խմբի հետ միաժամանակ սկսեց բարձրանալ նաև Երևանի հատուկ նշանակության փրկարարական խումբը։ Ցավով արձանագրեցինք, որ խմբի արշավական մի աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանը, ըստ մեր կարծիքի, անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչի համար խոր ցավ ենք ապրում և ընտանիքի անդամներին ու հարազատներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու կարեկցանքը»:

Արայի լեռան վրա ձնաբքի հետևանքով մահացած աղջիկը զբոսավար Նաիրուհի Սիմոնյանն է: Նրա ֆեյսբուքյան էջում կան արշավներից բազմաթիվ լուսանկարներ: Նրա ընկերների պնդմամբ, արշավի նախորդ օրը Նաիուհին իրեն թույլ է զգացել, սակայն արշավանքի մասնակցելուց չի հրաժարվել: Վիրավոր տղամարդկանցից մեկը արշավախմբի ղեկավարն է՝ 1980 թ. ծնված Էդգար Նավասարդյանը։ Նա կոտրվածքներ ունի և գտնվում է կոմայի մեջ։