Կանխատեսումների համաձայն՝ ջրային ռեսուրսների կուտակման խնդիր չենք ունենա. վարչապետն անդրադարձել է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին

Լուրեր

30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Վարչապետ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի սեզոնին: «Մենք վերջին խորհրդակցության ժամանակ քննարկում ենք ունեցելել այդ թեմայով: Կարծես թե կանխատեսումները մեզ թույլ են տալիս ասել, որ ջրային ռեսուրսների առումով եղանակային պայմանները գոնե այս պահին բարենսպաստ են և ջրային ռեսուրսների կուտակման խնդիր չենք ունենա: Մենք խոսել ենք, որ ջրային ռեսուրսների ճիշտ արդյունավետ բաշխվածության կապված պետք է շատ լուրջ աշխատենք»:

Վարչապետի դիտարկմամբ, պետք է անել հնարավորը, որ խաղաղագործները, լոլիկագործները, այգեգործները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել: Նիկոլ Փաշինյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հարցը մշտապես պահել ուշադրության կենտրոնում. «Մարզպետարանների, համայնքապետարանների հետ պետք է շատ սերտ աշխատել խնդիրները նախապես իմանալու համար: Դրանց չծագելու ուղղությամբ աշխատենք և ոչ թե խնդիրը ծագի, մարդիկ ստիպված լինեն իրենց ասածը բարձրաձայնելու այլ եղանակներ փնտրել»:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ երբեմն կան պարզ ընթացակարգեր, որոնց մասին մարդիկ տեղյակ չեն լինում, ինչի պատճառով ծագում են խնդիրներ: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է լուսաբանման, տեղեկացվածության ապահովման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գյուղացու հետ պետք է ազնիվ խոսել ու ասել, թե որ խնդիրն է հնարավոր հրատապ լուծել, որ խնդիրն է, որ երկարաժամկետ լուծում է պահանջում: