Արցախում կայուն խաղաղության համար կպահանջվի ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը դիմել է Կոնգրեսի ներկայացուցիչներին

Լուրեր

25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
25.09.2026 | 20:12
Վրաստանի Պատրիարքարանը մտահոգված է Ադրբեջանում վրաց եկեղեցում աշխատանքներով․ Բաքուն կտրուկ արձագանքել է՝ մի կրկնեք Հայ եկեղեցու մոտեցումը
Բոլորը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ ներկայացնելով պատերազմից հետո Արցախում առկա մարդասիրական ճգնաժամն ու դրա հետևանքները:

«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի Հանրապետության սանձազերծված 6-շաբաթյա պատերազմի հետևանքով շարունակվող մարդասիրական ճգնաժամի մասին և ցանկանում եմ կիսվել ձեզ հետ, որ դեպի կայուն խաղաղության տանող ճանապարհը կպահանջի Միացյալ Նահանգների թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր մարմինների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը:

Միանգամայն հստակ է, որ Բաքվի ագրեսիան արժեցել է մարդկային հազարավոր կորուստներ։ Տասնյակ հազարավորները վիրավորվել են: Շուրջ 90.000 բնիկ հայեր ստիպված են եղել ադրբեջանական հարձակումների պատճառով լքել իրենց նախնիների հայրենիքը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդը և մի շարք այլ կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի կողմից պատմական քրիստոնեական սրբավայրերի պղծումը: Առանց չափազանցության, սա այս տարածաշրջանում տասնամյակների ընթացքում գրանցված ամենասարսափելի էթնիկ զտումն է , որն իրականացրել է Ադրբեջանը:

Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հարյուրավոր հայ գերիների՝ կանանց ու տղամարդկանց, ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների․ նրանցից շատերը խոշտանգվել, խեղվել և անգամ սպանվել են իսլամիստական ոճով՝ սոցիալական ցանցերում գլխատվելով: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսար Միշել Բաչելետին անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված հայերի մահապատժի ենթարկվելու հատուկ դեպքերին ` դրանք որակելով որպես Ժնևի կոնվենցիաների լուրջ խախտումներ և ռազմական հանցագործություններ։

Միջազգային նորմերը և Ժնևի կոնվենցիան խախտելուց բացի, ադրբեջանական կողմն անտեսել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված պահանջի՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը: Հայկական կողմը հաստատել է մոտ 200 անձի գերեվարվելու փաստը, իսկ ադրբեջանական կողմը՝ միայն 57-ի մասին է խոսում՝ ռազմագերիների մեծ մասին ներկայացնելով որպես ահաբեկիչ»,- գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը:

Դեսպանը նաև նշել է, որ այս լայնածավալ պատերազմն աննախադեպ է եղել, քանի որ Հայաստանն ու Արցախն առճակատվել են Ադրբեջանի, Թուրքիայի ու վարձկանների հավաքական ուժի հետ: Դեսպանը նաև տեղեկացրել է, որ այս պատերազմում մարտնչել են Սիրիայից ժամանած հազարավոր ջիհադականներ, որոնց հավաքագրել, վճարել և հակամարտության գոտի է ուղարկել Թուրքիան։

Դեսպանը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճանաչման խնդրին։ «Միայն ժողովրդավարական ինքնորոշման իրավունքի վրա հիմնված քաղաքական, բանակցությունների միջոցով ընդունված որոշումը կարող է հարատև խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասում: Դրան հասնելու համար Հայաստանին և միջազգային հանրությանը անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից նորովի դիվանագիտական ներգրավվածություն՝ արդեն իսկ գոյություն ունեցող և հաստատված միջազգային մեխանիզմի միջոցով, ինչպիսն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն ԱՄՆ-ն արդեն ղեկավարում է Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ»,- գրել է Ներսեսյանը՝ նշելով, որ ադրբեջանը պետք է դուրս գա Արցախի օկուպացված տարածքներից:

 

Տաթև Ֆռանգյան