Քաջարանում սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրամասի պետին

Լուրեր

17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
Բոլորը

Այսօր՝ փետրվարի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում. փոխանցում է shamshyan.com-ը:

Ժամը 00։50-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչն իրեն տուն մտած գողին հետապնդում է։

Որոշ ժամանակ անց Քաջարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հարվածների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Ոսկանյանն էր։

Հաղորդվում է, որ մահացածի տղան՝ 29-ամյա Մարտին Ոսկանյանը, մի քանի անգամ զանգահարել է հորը, սակայն հայրը չի պատասխանել հեռախոսազանգերին, և տղան այցելել է մորը, ու երբ փորձել է մտնել տուն, ներսում ինչ-որ անձ չի թողել, որպեսզի նա մտնի տուն, որից հետո այդ անձը դուռը բացել, դիմել է փախուստի։

Չկարողանալով բռնել նրան՝ վերադարձել է տուն և նկուղում հայտնաբերել է հորը՝ մարմնական վնասվածքներով և կպչուն ժապավենով կապված վիճակում։ Անմիջապես տղան ահազանգել է հիվանդանոց, և հետո հորը տեղափոխել են հիվանդանոց, սակայն մահացել է։

Մահացածն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետ, իսկ որդին՝ Մ. Ոսկանյանը, նույն կոմբինատում դիսպետչերական բաժնի պետի տեղակալն է։

Տուն ժամանած ոստիկաններն ու քննիչները այն հայտնաբերել են ամբողջովին տակնուվրա արված։