Ճապոնիան 3,6 միլիոն դոլար անհետաձգելի օգնություն է տրամադրում Հայաստանին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Երեկ Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին 3,6 միլիոն դոլարի չափով անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրել` ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության արդյունքում առաջացած մարդասիրական
ճգնաժամի:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ օգնությունը նախատեսված է կենսական միջավայրի բարելավման համար, մասնավորապես՝ ապաստարանների վերանորոգում և բժշկական աջակցություն, ինչպես նաև օգնության տրամադրում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով՝ համապատասխանաբար 2 միլիոն, 1 միլիոն, 0,2 միլիոնը և 0,4 միլիոն դոլար։

Հայաստանում նախատեսվող օգնությունը հետևյալն է՝ 6 հիվանդանոցների բժշկական տեխնիկական ուսուցման և առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում; 3 տարրական դպրոցներում ձեռքի լվացման տարածքների տեղադրում՝ անվտանգ ջրի հասանելիությունն ապահովելու համար; հիգիենայի միջոցների և այլ օգնության պարագաների տրամադրում մոտ 2 հազար 300
մարդու; 3 տարհանման կենտրոնների նորոգում և վերակառուցում; ձմռան համար օգնության պարագաների տրամադրում շուրջ 4 հազար մարդու; 17 առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում; 15 դպրոցական հաստատությունների վերականգնում և կրթական պարագաների տրամադրում: