Երևանի Չարբախ թաղամասում ուժգին քամու պատճառով մեքենաներ են վնասվել
Երևանի Չարբախ թաղամասում ուժգին քամու պատճառով մեքենաներ են վնասվել: Տանիքներից պոկված կղմինդրները վնաս են հասցրել կայանված 4 մեքենայի, գրում է տելեգրամի «Radar» ալիքը։
Նշենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 17-ին Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։