Հաստատված գերեվարման դեպքերը 200-ն են, ևս 100 անձի մասով կա կասկած․ իրավապաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 13:58
Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում
19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
19.08.2026 | 13:43
Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում բուլինգ ու պարբերական կոնֆլիկտներ են եղել․ 13-ամյա աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել․ Տեսչական մարմին
19.08.2026 | 13:34
Օգոստոսի 20-ին կեսօրից հետո Երևանում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
19.08.2026 | 13:26
ԱՄՆ-ն և Կանադան համաձայնել են կասեցնել նոր մաքսատուրքերը․ Թրամփ
19.08.2026 | 13:18
Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին «նախկին հաջորդ» վարչապետն է․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 13:10
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց 4 մեդալով
19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:48
Ակցիա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:25
Կանդազը Ղարաբաղից բերվել է ՀՀ՝ քաղաքացիներին ջարդելու, ծեծելու համար․ Ալեքսանյանը՝ Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:18
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալի տանը խուզարկություն է․ հայտարարվել է «հանցավոր կազմակերպության բացահայտման» գործողության մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ

-Տիկի՛ն Սահակյան, Ադրբեջանը վերջերս ևս 5 հայ գերիների վերադարձրեց հայրենիք, բայց գիտենք, որ գերիների թիվը շատ ավելին է։ Քանի՞ գերու տվյալ ունենք այս պահին։

-Մեր հաշվարկներով՝ անվիճելի գերեվարման դեպքերը շուրջ 200-ն են, իհարկե՝ կասկածելի գերեվարման դեպքեր էլ կան, որոնք մոտ 100-ի են հասնում։ Ընդհանուր մոտ 300-ի է թիվը հասնում։

– Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ է պետությունն այս թիվը գաղտնի պահում, դա ո՞ւմ շահերից է բխում։

-Օբյեկտիվորեն հնարավոր չէ գերիների հստակ ցուցակ ունենալ, յուրաքանչյուր դեպք պետք է անհատական ուսումնասիրի և այդ դեպքերը կա՛մ հաստատվեն, կա՛մ հերքվեն։ Ինձ թվում է՝ անճշտությունների և դինամիկ թվերը վախեցնում են Կառավարությանը և հենց այդ պատճառով ապավինում են ոչ թափանցիկ գործելաոճին։ Երկրորդն այն է, որ քաղաքական բանակցություններում սա քննարկումների տեղիք է տալիս, և նրանք կարծում են, որ դա բարդացնում է նրանց վերադարձի գործընթացը։

-Քանի՞ գերու՝ իրենց մոտ լինելու հանգամանքն է հաստատում Ադրբեջանը։

-Մենք մի քանի օր առաջ ենք գրություն ստացել ՄԻԵԴ-ից և կարող ենք ասել, որ շուրջ 20 գերեվարված անձինք արդեն պաշտոնապես հաստատվել են ՄԻԵԴ-ում։

-Գերիների թվում գիտենք, որ կան նաև կանայք, նրանցից Ազնիվ Բաղդասարյանին վերադարձրին, իսկ Մարալ Նաջարյանի դեպքում պրոցեսներ կան, բայց դեռ վերադարձը չի ապահովվել։ ՀՀ-ն ի՞նչ պարտավորություն ունի այս գործով։ 

-Այս պարագայում չէի տարանջատի։ Իհարկե՝ կանայք, երեխաները, ծերերը խոցելի խմբում են, անհապաղ հայրենադարձության իրավունքը որոշակի առանձնահատկություններով է կիրառվում։ Այս տեսանկյունից է, որ Մարալի գործը որոշակի ուշադրության կենտրոնում է։ Բայց գերեվարված անձանց իրավունքների տեսանկյունից պետք չէ տարբերակում մտցնել։

-Դուք ընդհանուր քանի՞ գերեվարված կնոջ տվյալի եք տիրապետում։

-Մեր նախնական տվյալներով՝ շուրջ տասը, ունենք հինգ վերադարձածներ, որոշ մասը դեռ գերեվարման մեջ է և ունենք կանայք, որոնք չենք բացառում, որ սպանված կլինեն։

-Հայրենիք վերադարձած գերիների հետ շփվել եք, ի՞նչ տեղեկություն են փոխանցում, ի՞նչ վերաբերմունքի են արժանանում հայ գերիներն այնտեղ թշնամու ձեռքում։ 

-Քաղաքականության և պրակտիկայի տեսանկյունից ես շեղումներ չեմ տեսնում, ինչպես խաղաղ պայմաններում են ադրբեջանական կողմի ձեռքում հայտնված մարդիկ խոշտանգվել և սպանվել, նույն գործելակերպը տեսնում ենք հիմա, քանի որ հակահայկական քարոզչության արդյունքում հնարավոր չէր ուղղակի հայ գերիներին լավ վերաբերմունքի արժանացնելը։ Անմարդկային վերաբերմունքը ու խոշտանգումները, կարող ենք ասել, եղել են համատարած։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան