ԵԽԽՎ-ն կոչ է արել անդամ երկրներին չխոչընդոտել ՀԿ-ների գործունեությունը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԵԽԽՎ-ն իր լիագումար նիստի ընթացքում բանաձև է ընդունել, որում ասվում է, որ քաղհասարակության դիրքերը թուլացել են որոշ անդամ երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան, սահմանափակող օրենքների և կարգավորումների պատճառով: Դա մասնավորապես վերաբերում է արտերկրից ֆինանսավորում ստանալն արգելող օրենքներին։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։

Ֆրանսիան ներկայացնող պատգամավոր Ալեքսանդր Լուիսի զեկույցի հիման վրա ընդունված բանձևում՝ ԵԽԽՎ-ն կոչ է արել անդամ երկրներին «հավաքների և ազատ արտահայտման իրավունքը համապատասխանեցնել միջազգային իրավական չափանիշներին և չեղարկել կամ փոխել այն օրենքները, որոնք խոչընդոտում են ՀԿ-ների ազատ և անկախ աշխատանքին»:

«Կառավարությունները պետք է ձեռնպահ մնան նոր օրենքների ընդունումից, որոնք կհանգեցնեն ՀԿ-ների գործունեության ոչ անհրաժեշտ և անհամաչափ սահմանափակումների», – ասել են խորհրդարանականները` շեշտելով, որ Covid-19 համաճարակը չպետք է օգտագործվի նման սահմանափակումները արդարացնելու համար:

«Հասարակական կազմակերպությունները պետք է կարողանան ապահովել և օգտագործել ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան ծագմամբ ֆինանսական ռեսուրսները ՝ առանց խտրականության ենթարկվելու կամ խոչընդոտների հանդիպելու»,- հավելել են նրանք:

Վերջապես, ԵԽԽՎ-ն անդամ երկրներին կոչ է արել զերծ մնալ ոտնձգությունների ցանկացած ձևերից (դատական, վարչական կամ հարկային), հասարակական բացասական հայտարարություններից և հասարակական կազմակերպություններին ուղղված արատավոր արշավներից:

 

Տաթև Ֆռանգյան