Հետցնցումներն առաջիկայում կշարունակվեն, բայց՝ ոչ զգալի․ մասնագետը՝ փետրվարի 13-ի երկրաշարժի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանի հետ

 

– Փետրվարի 13-ի արձանագրված երկրաշարժից հետո շուրջ 50 հետցնցում է գրանցվել, դրանք կարո՞ղ են դեռ շարունակվել։

-Արդեն 110 հետցնցում ունենք։ Դա վկայում է, հենց անունը՝ հետցնցում, սովորաբար մայր ցնցումին հետևում են հետցնցումներ։ Տվյալ դեպքում մայր ցնցումը 4․7 մագնիտուդով էր։ Մենք գիտենք, որ միայն ուժեղ երկրաշարժերի դեպքում է այդպես, բայց նաև միջին երկրաշարժերի դեպքում, նույնիսկ՝ 2 մագնիտուդով երկրաշարժին շատ հաճախ հետևում է 3-4 թույլ երկրաշարժ։ Սա վկայում է, որ մենք ունենք աշխատող, սեյսմիկ օջախ։ Հետցնցումային ակտիվությունը ցույց է տալիս, որ գնում է կուտակված էներգիայի մարում։

-Արդեն 2 օր անցել է։ Հետցնցումները դեռ շարունակվելո՞ւ են, թե՞ ոչ։

-Չէ, շարունակվելու են։ Ընդ որում՝ յուրաքանչյուր օջախ աշխատում է յուրովի։ Շատ հեռու պետք չէ գնալ․ Շորժայի երկրաշարժից հետո՝ նույն մագնիտուդով, տեղի ունեցավ հետցնցումային ակտիվություն, բնակչության կողմից 5 երկրաշարժ էր զգացվել էր։ Երևանի երկրաշարժի դեպքում մենք ունեցանք մեկ հատ զգացված երկրաշարժ։ Հետցնցումային ակտիվությունը դեռ մի քանի օր գնալու է։ Քիչ հավանական է, որ լինի որևէ ցնցում, որ բնակչության կողմից զգացվի, բայց, այնուամենայնիվ, եթե լինի, խնդրում եմ խուճապի չմատնվել, դա հետցնցումային նորմալ պրոցես է։

– Ընդհանրապես, տարածաշրջանում, կարելի է ասել, սեյսմիկ ակտիվություն է նկատվում՝ փետրվարի 5-ին էլ 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Շորժայից 5 կմ հյուսիս-արևելք։ Վերջին շրջանում Թուրքիայում ևս հաճախ են երկրաշարժեր գրանցվում։ Սա ինչո՞վ կարող է պայմանավորված լինել։

-2020 թվականին տարածաշրջանում ունեցել ենք 1650 երկրաշարժ, որի մոտավորապես 90 տոկոսը բնակչությունը չի զգացել։

-Հաշվի առնելով, որ Երևանում շատ են բարձրահարկերը և բնակչության կենտրոնացումը, ավելի մանրամասն խոսենք Երևանի մասին։ Մինչև քանի՞ բալանոց երկրաշարժի դեպքում է հնարավոր խուսափել մեծ ավերածություններից և զոհերից՝ առավել ևս, որ Երևանի բնակֆոնդի մոտ 15 տոկոսը խորհրդային տարիներին կառուցված 9-հարկանի շենքեր են։

-Սպիտակից հետո վերանայվեց մինչև 9 բալ, նոր նորմերով՝ կրկին մինչև 9 բալ։ Այսինքն՝ նվազագույնը մինչև 9 բալի համար պետք է կառուցվեն շենքերը։ Մինչև Սպիտակը մենք ունեիքն ընդամնեը 2 գոտի՝ 7 և 8 բալանոց։ Իսկ հիմա ունենք 9 բալանոց գոտի։ Սա վկայում է, որ Հայաստանի տարածքում ունենք բարձր սեյսմիկ խոցելիություն, այսինքն՝ նախագծված շենքերն ու սեյսմիկ վտանգը՝ իրական վտանգը, չեն համապատասխանում իրար։

-Եթե լինի 7 բալանոց երկրաշարժ, արդյո՞ք Երևանում կլինեն ավերածություններ, զոհեր, և եթե այո, ապա ինչ աստիճանի։

-Դե ֆակտո էպիկենտրոնում 7 բալ էր։ Էպիկենտրոնում կամ մի փոքր ավելի մոտ մենք չունեցանք ձեր նկարագրած պատկերը։ Դա նշանակում է, որ 7 բալ երկրաշարժի դեպքում այդ պատկերը չենք ունենա, ինչը հուսադրող է։ Հաղորդվում է որոշ քարաթափումների մասին, բայց պետք է նշել, որ այս դեպքում վթարային կառույցների մասին է խոսքը։

-Արդյո՞ք հնարավոր չէ երկրաշարժից օր կամ օրեր առաջ մոտավոր կանխատեսել սպասվող ցնցումների հավանական վայրը և ուժգնությունը՝ հաշվի առնելով գիտության զարգացումն ամբողջ աշխարհում։

-Երկրաշարժի կանխատեսումը շատ նեղ մասնագիտական խնդիր է։ Ըստ էության, խնդրի մի մասը լուծված է՝ որտեղ կլինի։ «Երբ»-ի հարցն էլ, հաշվի առնելով երկրաբանությունում, սեյսմոլոգիայում տարիները հարյուրավոր և հազարավոր են՝ ուժեղ երկրաշարժերի կրկնելիության առումով, ինչ-որ ձևով լուծված է։ Այստեղ խնդիրը տեսեք՝ որտեղ է, երբ ասում են՝ 5 րոպե առաջ ասեք, 10 րոպե առաջ ասեք․․․ սա բարդագույն խնդիրն է։ Պատկերացրեք՝ 2 անգամ մասնագետը սխալվի, ընդ որում՝ սխալվելու հավանականությունը փոքր չէ։ Նույնիսկ շատ կանխատեսումներ արվում են հավանականության ինչ-որ աստիճանով․․․

Ասում են՝ ինչքան շատ են փոքր բալայնության հետցնցումները, այնքան ավելի լավ՝ այդ կերպ կխուսափենք մեծ երկրաշարժից։ Ճի՞շտ տեսակետ է սա։

-Դա կոչվում է էներգիայի մարում, ճիշտ մոտեցում է։ Չպետք է խառնել այդ պրոցեսը, մարումը՝ երկրաշարժի նախապատրաստման հետ։ Կա նաև նախացնցում, երբ ուժեղ երկրաշարժին է նախորդում։ Հիմա մարումը տեսնելով՝ ասում ենք, որ արդեն արձանագրվածները հետցնցումներ են։ Շատ երկրաշարժեր նախացնցում չեն ունենում։

– Համացանցում, քաղաքացիների շրջանում ակտիվ շրջանառվող վարկածներից մեկի մասին արդյո՞ք երկրաշարժը կարող էր լինել արհեստածին կամ որևէ պայթյունի, զորավարժության հետևանք։

-Կարճ պատասխանեմ․ նախ՝ ես չգիտեմ այդպես դեպք, զենք, բայց մարդը նախ շատ քիչ պոտենցիալ ունի բնության դեմ, հավատացած եղեք։ Երկրաշարժը տեղի է ունենում, կոնկրետ մեր դեպքում՝ 10-15 կմ խորության վրա։ Ամենահայտնի հորատանցքը, որ փորված է մինչև հիմա, եթե չեմ սխալվում՝ մոտ 800 մ խորություն ունի։ Դե՝ համեմատեք 10-15 կմ-ը 800 մ-ի հետ։ Երբ տեսնեք Սպիտակի մեր հայտնի երկրաշարժի խզվածքը՝ մակերեսին արտահայտված, կհասկանաք բնության ուժը։ Սպիտակի համար էլ են ասում, նման բան չկա։ Զուտ միայն ալիքային պատկերով էլ երևում է, որ դա պայթյուն չէ, երկրաշարժ է։ Մեր մասնագետները Վիեննայում կամ աշխարհի շատ տեղերում անցնում են ուսուցում՝ տարբերակելու համար երկրաշարժը պայթյունից, այդ թվում՝ միջուկային պայթյունից։ Ու դա երևում է, մասնագետի համար դա տեսանելի է։ Պլյուս՝ մենք ունենք շատ հանքավայրեր, որտեղ իրականացնում են շատ պայթյուններ ու ամեն օր ենք այդ պայթյունները տեսնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան