ՊԵԿ հարկային տեսուչ է կալանավորվել՝ տնտեսվարողներից կաշառք վերցնելու մեղադրանքով

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակիցներ, Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարողների մոտ ակնհայտ ապօրինի գործողությունների՝ մասնավորապես տարբեր խախտումներ չարձանագրելու համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և նրանցից ստանում են տարբեր չափերի գումարներ. տեղեկացնում են Դատախազությունից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 26-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող սննդի կետում, ՀՀ ՊԵԿ տարածքային հարկային տեսուչ Ա. Պ.-ի կողմից, նույն սննդի կետի տնօրենից նախապես պահանջված, հերթական 40.000 ՀՀ դրամ գումարը ստանալուց անմիջապես հետո վերջինս և նույն բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ն բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանություն: Ա. Պ.-ի անձնական խուզարկությամբ, այլ գումարների հետ միասին հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող 40.000 ՀՀ դրամը։

Դեպքի առթիվ 2021թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի     3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, նույն օրը նշված տեսուչները ձերբակալվել են:

Բացի այդ, թվով մի քանի տնտեսվարողների ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունում հաղորդումներ են ներկայացրել առ այն, որ 2020-2021թթ. ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս, ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսուչների կողմից խախտումները չարձանագրելու և իրենց չտուգանելու համար, նրանց պահանջով տվել են տարբեր չափերի կաշառքի գումարներ, որոնց ընդհանուր թիվը կազմել է շուրջ՝ 1.390.000 ՀՀ դրամ:

Հիշյալ փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել են 3 քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և միացվել են մեկ վարությում:

ՀՀ ՀՔԾ-ում իրականավող նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Ա. Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար առաջադրվել է մեղադրանք, այն բանի համար, որ նա ի պաշտոնե ունենալով ունենալով հարկ վճարողների մոտ հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ կատարելու, իրավախախտումներ հայտաբերելու և դրանք արձանագրելու, հարկ վճարողների հարկային պարտավորությունների՝ ողջ ծավալով և ժամանակին հայտարարագրումն  ու կատարումը ապահովելու լիազորություններ, խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար մի շարք տնտեսավարողներից պարբերաբար որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում խոշոր չափերի գումարներ։

Միաժամանակ, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Ա. Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է։

Պատշաճ դատախազական հոկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` ենթադրյալ այլ դեպխքեր հայտնաբերելու, հանցավոր արարքները խմբի կազմում կատարված լինելու, տեսուչների արարքներին վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։