Ամփոփվել են 2020թ.-ի Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքները, հանցավորության դեմ պայքարը

Լուրեր

18.11.2024 | 19:42
Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել
18.11.2024 | 19:33
Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ
18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:51
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն՝ ամփոփելու 2020թ.-ի ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր վիճակը, դրա դեմ տարվող պայքարի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների գործունեության, քրեական վարույթների նկատմամբ դատախազական ղեկավարման և հսկողության արդյունավետությունը. տեղեկացնում են Դատախազությունից:

Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանների դատախազները,  Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է վերոնշյալ ուղղություններով կատարված աշխատանքները, դրանց արդյունքում ի հայտ բերված խնդիրները, այդպիսիք վերացնելու ուղղությամբ ձեռնարկվող լուծումները:

Սևակ Խաչատրյանն ընդգծել է, որ 2020թ.-ի ընթացքում մայրաքաղաքում հանցագործության դեպքերը նվազել են 1069 – ով կամ 7.1%-ով (13892 դեպք՝ 2019թ.-ի 14961-ի փոխարեն): Բացահայտման ցուցանիշը կազմել է 50.4%:

Դրական դինամիկայի վկայությունն է այն, որ մայրաքաղաքում 2020թ.-ին ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 14%-ով, առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 7.8%-ով: Դրանցով բացահայտման արդյունավետությունն ավելացել է շուրջ 5 տոկոսային կետով:

Արձանագրվել է սպանության 11 դեպք՝ նախորդ տարվա 17-ի դիմաց, որոնցից բացահայտվել է 78.3%-ը: Փոխարենը՝ 10 դեպքով ավելացել են սպանության փորձի դեպքերը:

18․1%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, որոնցով ևս արձանագրվել է բացահայտման ցուցանիշների որոշակի աճ:

2020թ.-ին մայրաքաղաքում զգալիորեն՝ 31.3%ով նվազել են բնակարանային գողությունները՝ ինչին  զուգահեռ 9 տոկոսային կետով աճել է նշված բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Վերջինս մասամբ կապված է երկրում գործող արտակարգ դրության պայմաններում բնակիչների՝ տներից քիչ բացակայելու հանգամանքի հետ:

Վերլուծությունը վկայում է, որ 2019թ.-ից սկսած՝ ՀՀ դատախազության նախաձեռնած ջանքերը, հետևողական աշխատանքը դրական արդյունք են ապահովել: Մասնավորապես, մայրաքաղաքում նշված ժամանակահատվածում շուրջ 30%-ով ավելացել է բազմաբնակարան շենքերի կոդավորված դռներով վերազինումը, ինչը նաև էական կանխարգելիչ նշանակությամբ ապահովել է բնակարանային գողությունների նշված էական նվազումն  ու բացահայտումների աճը:

ՀՀ գլխավոր դատախազը, դրական գնահատելով հանցագործության այս տեսակի դեմ պայքարի արդյունավետությունը, հանձնարարել է շարունակել ՀՀ դատախազության նախաձեռնությամբ և Ոստիկանության, ՏԻՄ-երի համատեղ ջանքերով մայրաքաղաքում լուրջ արդյունքների հանգեցրած կանխարգելիչ վերոնշյալ միջոցառումները:

Մայրաքաղաքում 2020թ.-ին գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանը վնաս պատճառելու դեպքերի նվազում 23%-ով, ինչին զուգահեռ 18%-ով նվազել են մահվան ելքով ՃԵԿ խախտումները: Ըստ Երևան քաղաքի դատախազի՝ ուսումնասիրությունը վկայում է, որ այս ոլորտում ևս կանխարգելիչ համակողմանի միջոցառումները դրական արդյունք են տվել, սակայն, ՃՏՊ-ների նվազեցման համար դեռևս առկա է երթևեկության կարգավորման միջոցների թերությունները վերացնելուն ուղղված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտություն, ինչն արդեն պլանավորվել է:

2020թ.-ին հարուցվել և վարույթ է ընդունվել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 56 քրեական գործ: 2019-2020թթ.-ին նկատելի է այս բնույթի հանցագործության դեպքերի բացահայտման ցուցանիշի բարելավում, ինչին նպաստում է նաև դատախազության հանձնարարականների կատարումը և նախաքննության որդեգրած՝ յուրաքանչյուր դեպքով ավելի խորացված քննություն իրականացնելու քաղաքականությունը:

ՀՀ գլխավոր դատախազն այս ուղղությամբ հանձնարարել է շեշտը դնել դատախազների կողմից՝ կոռուպցիոն հանցագործության նյութական հետքեր գտնելու դատախազական լիազորության իրացման նախաձեռնողականության վրա՝ հատկապես կոռուպցիայի տեսանկյունից ռիսկային համարվող ոլորտներում սխեմատիկ բնույթ կրող հանցավոր դրսևորումների բացահայտման նպատակով իրավասու մարմիններին տալով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություններ:

Այս իմաստով հատկանշական է, որ 2020թ.-ի ընթացքում միայն Երևան քաղաքի դատախազության կողմից մայրաքաղաքի քննչական մարմինների վարույթում քննվող քրեական գործերով տրվել է 125 ցուցում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու 73 հանձնարարություն, որոնք ընդհանուր առմամբ գրեթե կրկնակի ավելի են եղել 2019թ.-ի համեմատ: Իսկ հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների վերացման նպատակով 2020թ.-ի ընթացքում Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացվել են 22 միջնորդագիր և հաղորդում (2019թ.՝ 5), որոնք քննարկվել են համապատասխան մարմինների կողմից և ձեռնարկվել են դրանցից բխող միջոցառումներ:

Արթուր Դավթյանը շեշտել է, որ թեև այս ուղղությամբ որոշակի դրական տեղաշարժ կա, սակայն անհրաժեշտ է բազմապատկել քրեական գործերով քննությունների որակի և արդյունավետության վրա ներազդելու, հանցագործություններին հանգեցնող պատճառների և պայմանների վերացման նպատակով պատկան մարմիններին միջնորագրեր ներկայացնելու դատախազական ներգործության միջոցների գործադրման տեմպերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրանց իրականացմանը և կոնկրետ արդյունքների ապահովմանը:

Բացի դրանից, խնդրահարույց համարելով հատկապես վերջին շրջանում ձերբակալման որոշումների դեմ բերվող բողոքների քննության արդյունքում դատարանների կողմից դրանց բավարարման դեպքերի բարձր մակարդակը՝ Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը, ձերբակալության՝ այդ հիմքերի հստակ նկարագրմամբ և պատճառաբանված արձանագրությունների  կազմմանը, իսկ դատարանի կողմից նման բողոքների բավարարման յուրաքանչյուր դեպք դարձնել մանրամասն ուսումնասիրության առարկա: Եվ այն դեպքերում, երբ դատարանի տվյալ որոշումը կլինի հիմնավոր, ըստ Արթուր Դավթյանի, պետք է ընդհուպ դնել իրավունքի խախտում թույլ տվող պաշտոնատար անձանց համար պատասխանատվության հարցը, իսկ դատարանի կողմից ակնհայտ անհիմն, ապօրինի որոշումներ կայացնելու դեպքում ոչ միայն դրանք պարտադիր բողոքարել վերադասության կարգով, այլ նաև քննարկել նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ նախաձեռնելու անհրաժեշտությունը:

Ելնելով ամփոփման արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազության բոլոր դատախազներին՝ քրեական հետապնդման մյուս մարմինների հետ միասնաբար 2020թ.-ի ծանրագույն տարվա ընթացքում երկրում օրինականության և իրավակարգի ամրապնդման, հանցավորության զսպման ուղղությամբ կատարած աշխատանքի համար: Նա հավելել է, որ նախորդ տարվա ընթացքում մեր ժողովրդի ունեցած ողբերգական կորուստները պետք բոլոր պետական մարմիններին, այդ թվում՝ դատախազությանը մղեն իր վրա դրված առաքելությունն առավել մեծ նվիրումով, պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ իրականացնելուն: