«Իմ երեխային վաճառել են». կայացավ ապօրինի որդեգրման գործով նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.02.2021 | 16:07Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ն. Հովակիմյանի նախագահությամբ լսվում է Սուզաննա Պատվականյանի բողոքն ընդդեմ Ռազմիկ Աբրահամյանի, բժիշկ՝ Արշակ Ջերջերյանի, մանկավաճառության կազմակերպված հանցախմբի գործունեության հովանավորողներ քննչական, դատախազական և դատական համակարգերի։
«Ինձ տվել են սպիտակ թուղթ, ես միայն գրել եմ, որ միայնակ մայր եմ և նորածնիս անվանակոչել եմ՝ Ս. Լ. Պատվականյան: Որդեգրման համաձայնությունը կեղծ է… Իմ երեխային վերցրել են և ապօրինի վաճառել են: Գիշերը բուժքուրրը ինձ գաղտնի ցույց է տվել իմ երեխային, ես գիտեմ, որ նա չի մահացել»,- նշեց Ս. Պատվականյանը՝ հավելելով, որ իր ապօրինի վաճառված դուստրը շուտով 21 տարեկան կդառնա: Նա նաև ընդգծեց, որ եթե ՀՀ-ում դատարաններն իր իրավունքները ոտնահարեն, դիմելու է ՄԻԵԴ:
Մանրամասները՝ տեսանյութում: