ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են տասնմեկ ոլորտի հարկ վճարողների հետ

Լուրեր

25.11.2024 | 11:18
Կոպիրկինը հայտարարել է, թե «ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններին և՛ երկկողմ, և՛ ՀԱՊԿ-ի ձևաչափով»
25.11.2024 | 11:07
Մոտոցիկլավարը մահացել է, վարորդը դիմել է փախուստի
25.11.2024 | 10:55
Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
25.11.2024 | 10:44
Տպավորություն է՝ փրկօղակ եք ուզում սարքեք, ասեք՝ անհասկանալի ընկերությունում ներդրում արեք․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:33
Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոնի, ինչը լուրջ թիվ է․ ԿԲ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:18
Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ
25.11.2024 | 10:05
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.11.2024 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2024 | 09:31
Փակ է «Ամբերդ»-ից Քարի լիճ տանող ճանապարհը
24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
Բոլորը

Փետրվարի 10-ից 12-ը Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տասնմեկ ոլորտի հարկ վճարողների հետ. տեղեկացնում են ՊԵԿ-ից:

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով՝ նման միջոցառումները միտված են հարկ վճարող-կոմիտե հարաբերությունները տեղափոխել ավելի անմիջական և գործընկերային դաշտ՝ առկա խնդիրները քննարկելու և համատեղ լուծումներ գտնելու համար։ Նա նշել է, որ հաճախ հանդիպող ռիսկերը հիմնականում վերաբերում են չգրանցված աշխատողներ ունենալուն, աշխատավարձի իրական ծավալների չհայտարարագրմանը, իրացման շրջանառության, այդ թվում՝ վաճառվող ապրանքների (արտադրանքի) գների թերհայտարարագրմանը, ինչպես նաև ՀԴՄ կտրոն չտրամադրելու կամ այլ ծառայություն նշելու դեպքերին։ Վարչության պետը հարկ վճարողներին հայտնել է, որ նախորդ տարվա եկամտահարկի համահարթեցմամբ պայմանավորված՝ աշխատողներ չգրանցելը իրականում անհասկանալի է, քանի որ ստեղծված պայմաններում նման ռիսկերն արդարացված չեն։

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են համակարգում իրականացված բարեփոխումները, վարչարարության հիմնական ուղղությունները, հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը, մասնավորապես, ռիսկերի գնահատման մասով ՊԵԿ ռեսուրսների կատարելագործումը։

Ըստ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի՝ ՊԵԿ-ը կիրառում է անհրաժեշտ բոլոր միջոցները առկա ռիսկերի նույնականացման ու վերլուծության համար։ Նա նշել է, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկում, թե՛ գնահատված ռիսկերը հաստատելու, թե՛ հերքելու ուղղությամբ։ ՊԵԿ-ի կողմից իրականացվում են բոլոր քայլերը հարկ վճարողների հետ հարաբերություններում խոչընդոտները հարթելու համար։

ՊԵԿ մասնագետներն ընդգծել են, որ այս քննարկումները մեծացնում են հարկ վճարողների ներգրավվածությունը կոմիտեի գործառույթներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացնել տեսակետներ, առաջարկներ և ստանալ լիարժեք տեղեկատվություն իրենց գործունեության արդյունավետության բարձրացման համար։

Տնտեսավարողների հետ այս ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական։