Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինծառայողները կրակում են տարբեր տեսակի զինատեսակներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
Ոստիկանն ասել է՝ «Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները:

Տարածությունը պատկերացնելու համար նշենք, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը: