Բանակը մեր երկրում լիարժեք կայացած եզակի պետական կառույցներից մեկն է. «Ժողովուրդ»

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վաղը Հայոց բանակի օրն է: 1991թ. ՀՀ կառավարության որոշմամբ` մինիստրների խորհրդում ստեղծվեց պաշտպանության պետական կոմիտե, 1991թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:

Իսկ արդեն 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը` այդկերպ ազդարարելով հայկական երազանքի բանակի ստեղծման մասին: Եւ այսօր` մեր պետության համար կարեւորագույն նշանակություն ունեցող կառույցի ստեղծումից 26 տարի անց, պետք է հպարտությամբ փաստենք՝ Հայկական բանակն ի զորու եղավ լուծելու իր առջեւ դրված կարեւորագույն խնդիրները: Ասվածի ապացույցը Արցախյան հերոսամարտում հայկական կողմի հաղթանակն է, եւ այս տարիներին ՀՀ սահմանների անառիկությունը:

Այնպես որ, չափազանցրած չենք լինի, եթե ասենք՝ բանակը, չնայած ունեցած թերություններին, մեր երկրում լիարժեք կայացած եզակի պետական կառույցներից մեկն է, եթե ոչ միակը: Այնպես որ, շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր»:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: