«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ. Ավինյան
Տնտեսություն
12.02.2021 | 19:55ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի փոխանցմամբ՝ «Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ:
«Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է:
❗ Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը:
✅ Բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:
✅ Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի:
✅ Ապահովելու է քաղաքային կյանքի միանգամայն նոր միջավայր»:
Նախագծի հեղինակ՝ Storaket Architectural Studio