Վահան Քերոբյանը խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային ոլորտի խնդիրները

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել խորհրդատվական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը. տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային ոլորտում պետական քաղաքականությանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների համար առավել բարենպաստ պայմանների ապահովմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, տնտեսության մեջ նոր ներդրումների խթանմանը և Հայաստանում ներդրումային միջազգային առաջադեմ պրակտիկայի կիրառման հնարավորությանը:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ներդրումային ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտները, որոնք ընդգրկում են նաև ինստիտուցիոնալ լուծումներ պահանջող, պետական գերատեսչությունների հետ սերտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Ընդգծելով ոլորտում առկա խնդիրների գույքագրման ու շուտափույթ լուծման կարևորությունը՝ էկոնոմիկայի նախարարը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել բարձրացված բոլոր հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ հնչեցրած առաջարկները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նման միջոցառումներ, որոնց ընթացքում վեր կհանվեն և շահագրգիռ կողմերի հետ կքննարկվեն ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում խորհրդատվական ընկերություններում առաջացող խնդիրները։