Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետում, չնայած եղանակային առանձնահատկություններին, կանոնավոր իրականացվում է բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը։
«2020 թ. ընթացքում Բավրայի մաքսակետում բեռնատարների թողունակությունը օրական միջինը կազմել է 70-120 մեքենա, սակայն Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի ժամանակավոր փակման փուլում օրական սպասարկել ենք 200-ից ավելի բեռնատար տրանսպորտային միջոցներ»,- տեղեկացրել է ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային-կետ բաժնի պետի տեղակալ Արտակ Խաչատրյանը: