Բոլորը մեղավոր չեն, իրավիճակի համար կոնկրետ մեղավորներ կան. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

«Այս ամենում բոլորս մեղավոր չենք, նրանք, ովքեր իրենց պարտականությունները սրբորեն կատարել են, էդ ինչո՞վ են մեղավոր»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորի խոսքով՝ չպետք է մեղավորներին մի կողմ թողնել ու ամեն օր նոր մեղավորներ փնտրել։

«Լրագրողները պտտվում են, ընդդիմադիր գործիչներին հարցնում՝ դուք չե՞ք համարում, որ մեղավոր եք, որ Հադրութը գրավեցին կամ Շուշին հանձնեցին… Մի նոր բան կա շրջանառության մեջ դրված՝ բոլորս մեղավոր ենք: Բոլորս մեղավոր չենք: Նրանք, ովքեր իրենց պարտականությունները սրբորեն կատարել են, էդ ինչո՞վ են մեղավոր: Պետք է զերծ մնալ մանիպուլյացիաներից, թե՞ բոլորը մեղավոր են՝ բացի վարչապետից, ՊՆ-ից ու գեներալներից: Հիշեք՝ բոլորը մեղավոր չեն, կոնկրետ մեղավորներ կան, նրանց բացահայտելու ու պատժելու համար առաջարկում ենք ստեղծել փաստահավաք խումբ։ Նրանք, ովքեր դեմ են դրա ստեղծմանը, ուզում են, որ երկրում անդադար միկրոֆոններով մարդիկ պտտվեն ու իրար հարցնեն՝ ո՞վ է մեղավոր, անդադար մեդիատեռոր լինի, սուտ տարածվի, ու թացը-չորը վառվեն, գնան, այդպես էլ չիմանանք՝ ով էր մեղավոր, ով չէր մեղավոր»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց նաև, որ համացանցում օրերս տարածված հայտարարության վերաբերյալ հարցում են ուղարկել՝ տեսնելու՝ այն իրակա՞ն է, թե՞ ոչ, և եթե իրական է՝ ի՞նչ իրավական ուժ ունի:

«Այս երեք օրերի ընթացքում կա՛մ հերքման, կա՛մ հաստատման տեքստ պետք է լիներ, բայց չի եղել։ Սա է պրոբլեմը»,- նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում: