«Լոռի ՖԱ»-ն ՀՖՖ-ից պահանջում է պաշտոնական հերքում հրապարակել

Լուրեր

19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
19.04.2026 | 14:04
Աշտարակ–Գյումրի ճանապարհը կառուցված է․ 84 կմ նոր մայրուղի՝ 19 հանգույցով և անվտանգության չափանիշներով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.04.2026 | 13:50
Հրդեհ Թաիրով գյուղում
19.04.2026 | 13:33
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում Trump Tower երկնաքեր կառուցել 
19.04.2026 | 13:06
Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ
19.04.2026 | 12:45
Հայ ծանրորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
19.04.2026 | 12:34
Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.04.2026 | 12:18
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ Գյումրիում է, իսկ առավոտյան՝ կառավարական առանձնատանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 11:55
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2026 | 11:14
Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը կդառնա շրջադարձային ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ներառյալ Վրաստանը և Թուրքիան․ Կոստանյան
19.04.2026 | 10:53
Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ է տարել RAF-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 10:44
Անվտանգության երևանյան 1-ին համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. որը ներկայացնում ենք ստորև.

«2021 թվականի փետրվարի 9-ին «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեից ստացել է պաշտոնական գրություն, որի համաձայն՝ ֆուտբոլիստ Բրունո Ֆերեյրա Դոս Սանտոսի հետ վեճի կապակցությամբ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն զրկվել է նոր ֆուտբոլիստ գրանցելու իրավունքից, իսկ նշված արգելքը կվերանա վեճի լուծման արդյունքում:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (այսուհետ նաեւ՝ ՀՖՖ), ստանալով վերոնշյալ ծանուցումը, սխալ մեկնաբանելով ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումը, շտապել է վերոնշյալ գործի կապակցությամբ ազգային ընթացակարգով կիրառել ֆուտբոլիստի գրանցման արգելքը՝ սկսած 2021 թվականի փետրվարի 1-ից, ինչի մասին ծանուցել է «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ին։ Ավելին՝ ՀՖՖ-ն վերոնշյալ որոշումը հրապարակել է ՀՖՖ պաշտոնական կայքում, ինչի արդյունքում, հնարավոր է, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի համար ծագեն որոշակի խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական։

ՖԻՖԱ-ի՝ արգելքը կիրառելու պաշտոնական գրությունը «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն ստացել է միայն 2021 թվականի փետրվարի 9-ին, երբ արդեն բաց է եղել եւ մեկնարկել է ընթացիկ՝ 2021 թվականի փետրվար ամսվա ֆուտբոլիստների գրանցման ժամանակահատվածը (սկիզբ՝ 2021 թվականի փետրվարի 1, ավարտ՝ 2021 թվականի փետրվարի 28): ՀՖՖ-ն ֆուտբոլիստների գրանցման արգելքը սահմանել է այլ ժամանակահատվածի համար, քան սահմանված է ՖԻՖԱ-ի ծանուցման մեջ՝ հակասության մեջ մտնելով վերջինիս հետ:

Արդյունքում՝ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն դիմել է ՖԻՖԱ-ին՝ պարզաբանում եւ կրկնակի հաստատում ստանալու համար, թե արդյոք կիրառելի էր ֆուտբոլիստի՝ ազգային եւ/կամ միջազգային ընթացակարգով գրանցման արգելքը ֆուտբոլիստի՝ ընթացիկ, մեկնարկած գրանցման ժամանակահատվածի նկատմամբ, երբ գրանցման ժամանակահատվածի սկզբից անցել է 10 օր, ինչին ի պատասխան ՖԻՖԱ-ն կողմերի հատուկ ուշադրությունն է հրավիրել ՖԻՖԱ-ի «Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգի» 24-րդ հոդվածի վրա՝ նշելով, որ արգելքը կարող է կիրառվել միայն 3 ամբողջական գրանցման ժամանակահատվածի համար, հետևաբար, 2021 թվականի փետրվարի 1-ից արդեն մեկնարկած գրանցման ժամանակահատվածի ընթացքում նման արգելք կիրառվել չի կարող, եւ այն կարող է կիրառվել հաջորդ գրանցման ժամանակահատվածի ընթացքում:

ՀՖՖ ուշադրությունն ենք հրավիրում ՖԻՖԱ-ի կողմից 2021 թվականի փետրվարի 10-ին ստացված պատասխանի վրա՝ հորդորելով հանել Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի հետ կապված վեճով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ կիրառված արգելքը, ինչպես նաև պահանջում ենք հրապարակել հայտարարության պաշտոնական հերքում՝ Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի հետ կապված վեճով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ, 2021 թվականի փետրվար ամսից սկսած, կիրառված արգելքի մասով եւ ակնկալում ենք ողջախոհություն ՀՖՖ-ի հետագա գործառույթների իրականացման կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ իր պաշտոնական կայքում նշել էր, որ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները ֆուտբոլիստ Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի նկատմամբ՝ վերջինիս չվճարելով ՖԻՖԱ-ի որոշմամբ հաստատված համապատասխան գումարը, որի համար ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ՀԿ-ի ակումբի՝ «Լոռի ՖԱ»-ի նկատմամբ նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելք է դրել: Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը: