ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պարգևներ է հանձնել մարզաշխարհի ներկայացուցիչներին

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:51
Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
Բոլորը

ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով մարզաշխարհի շուրջ 4 տասնյակ ներկայացուցիչ արժանացել է կոչումների և մեդալների: Մասնավորապես, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում ունեցած վաստակի և բացառիկ ծառայությունների համար կրծքանշաններով ու մեդալներով պարգևատրվել են Հրաչյա Պետիկյանը, Դավիթ Դավթյանը, Ալբերտ Կարապետյանը և Վաչագան Վարդանյանը, մարզիչներ Գագիկ Սեդրակյանը (ծանրամարտ), Հայկ Նազարյանը (մարմնամարզություն), Սմբատ Հակոբյանը (ջրային մարզաձևեր), Վարդան Ադամյանը (թիավարության մարզաձևեր), Կարեն Ասմարյանը (վոլեյբոլ), Արարատ Սանթրյանը (շախմատ), Մովսես Կարապետյանը (հունահռոմեական ըմբշամարտ) և Ցոլակ Հարոյանը (ազատ ոճի ըմբշամարտ) ստացել են Վաստակավոր մարզչի պատվավոր կոչում, իսկ 26 մարզիկի շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում. հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին և նրանց հանձնել պարգևները: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այդ կոչումները որքան ուրախացնող են, նույնքան էլ պետք է պարտավորեցնող լինեն. «Այսօր ըստ արժանվույն ենք մատուցում մարդկանց, ովքեր իրենց ցուցանիշների և կատարած աշխատանքի համար նվաճել են կոչումներ ստանալու իրավունքը: Հարգելի՛ պարգևատրվողներ, ձեր պարգևները վերստին փաստում են, որ տքնաջան և նվիրված աշխատանքը մեր հզորացման գրավականն են: Միևնույն ժամանակ որքան այս կոչումները ոգևորող են, այնքան էլ պետք է պարտավորեցնող լինեն, որպեսզի մարզիչներն ավելի շատ մեդալակիր սաներ ունենան, իսկ մարզիկները գիտակցեն՝ սա առաջին լուրջ քայլն է դեպի պրոֆեսիոնալ սպորտ: Ուրախ կլինեմ, եթե հետագայում ավելի շատ մարզիկներ և մարզիչներ արժանանան այս պատվին, ինչը կլինի հայկական սպորտի զարգացման վկայությունը»:

1992 թվականին Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, ում շնորհվել է «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կրծքանշան, խոսել է պարգևատրման և իր մարզաձևի զարգացման հեռանկարների մասին. «Հաճելի է, որ ինձ դեռ չեն մոռացել: Շնորհակալ եմ: Գուցե առաջնային չէ, որ Հայաստանը հրաձգությունից մշտապես աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ ունենա, սակայն հայ ազգը պետք է կրակողներ շատ ունենա: Ոլորտը զարգացնելու համար պարզապես պետք է խնդիրները ճիշտ սահմանենք և հստակ հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում մենք կյանքից և սպորտից ու ինչի՞ ենք պատրաստ ցանկալի արդյունքին հասնելու համար: Ինքս պատրաստ եմ օգնել»: