Սյունիքի ու Գեղարքունիքի ևս 40 համայնք սահմանամերձ կհամարվի․ Մեսրոպ Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
01.04.2026 | 20:14
Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
01.04.2026 | 20:00
Փաշինյանի թիկնապահը խփել է վարչապետին հարվածելու փորձ կատարած տղային․ նոր տեսանյութի հետքերով. ՏԵՍԱՆՅՈւԹ
01.04.2026 | 19:48
Փաշինյանը՝ Պուտինին․ «ՌԴ անձնագրով քաղաքացիները չեն կարող լինել վարչապետի թեկնածու». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:40
Լիզինգ․ ավելի քան 70 ընկերություն՝ մեկ հարթակում․ ապրիլի 10-ին կմեկնարկի LEASING EXPO 2026-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:31
Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում․ Պուտինը՝ ՀՀ-ԵՄ մերձեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Սյունիքի մարզի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներին ցուցաբերվելիք աջակցությանը, տեղեկացրեց, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով այս պահին մոտ 40 համայնք ունի սահմանամերձի կարգավիճակ, և Կառավարության վաղվա նիստում կներկայացվի այդ համայնքների ցանկում փոփոխությունների նախագիծ:

Առաքելյանի խոսքով՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ևս 40 համայնք կներառվի այդ ցանկում: Նախարարը նշեց, որ այդ համայնքների բնակիչները ևս կօգտվեն սահմանված արտոնություններից:

«2021 թվականի հունվարի 1-ից սկսած՝ գույքահարկի վճարումից կազատվեն և փետրվարից սկսած՝ որոշակի մասնակի փոխհատուցում կտրամադրվի կոմունալ վճարների, գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասով, ինչպես նաև նախորդ տարի ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի փոփոխությունների համաձայն՝ կփոխհատուցվի դպրոցական դասագրքերի վճարը»,- ասաց Առաքելյանը:

Ըստ նախարարի՝ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման մասով ստեղծված է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է նաև քաղաքացիների զբաղվածության և սոցիալական այլ հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում: