Թուրքիան 31 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը հույն-ֆրանսիական զորավարժությունների ընթացքում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հունական մամուլը մեղադրում է Անկարային Skyros 2021 հույն-ֆրանսիական զորավարժությունների ընթացքում Հունաստանի օդային տարածքը 31 անգամ խախտելու համար։ Զորավարժությունները սկսվել էին երեքշաբթի օրն ու ավարտվելու են ուրբաթ օրը, գրում է Al-Masdar News-ը։

Տեղեկացվում է, որ The Greek City Times և Protothema թերթերը գրել էին,  որ 4 թուրքական CN-235 հետախուզական ինքնաթիռները 31 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը, մինչդեռ Էգեյան ծովում զորավարժություններին մասնակցում են ֆրանսիական 4 Rafale կործանիչներ։

The Greek City Times-ի տեղեկություններով՝ Հունաստանի Զինված ուժերից հաստատել են այս տեղեկություններն ու հայտնել, որ օդային տարածքը խախտվել է Էգեյան ծովի հյուսիսարևելյան, կենտրոնական ու հարավարևելյան հատվածներում։ Նշվում է, որ խախտման բոլոր դեպքերը ուսումնասիրվել ու արձանագրվել են համաձայն միջազգային իրավունքի պահանջների։

Հավելենք, որ ֆրանսիական 4 Rafale կործանիչները գտնվում են Հունաստանի Թանագրա ռազմաբազայում, քանի որ դրանք մասնակցում են Skyros 2021 անվանումը կրող զորավարժություններին։

Al-Masdar News-ը հայտնում է, որ Թուրքիան դեռևս չի արձագանքել այս մեղադրանքներին։

 

Տաթև Ֆռանգյան