Իրանը կեղծ է անվանել այն ձայնագրությունը, որում Զարիֆը խոսում է ուկրաինական բոինգի կործանման մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Իրանական կողմը կասկածի տակ է դրել այն ձայնագրության իսկությունը, որում Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը,  իբրև թե, խոսում է Թեհրանի մոտակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Համապատասխան հոդվածում արված պնդումները սխալ են և այն արտահայտությունները, որոնք վերագրվում են Զարիֆին, հակասում են նրա խոսքի մշակույթին։ Նման ձայնագրության առկայության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։

Դիվանագետը նաև կոչ է արել Կանադային «չխորացնել զոհվածների ընտանիքի անդամների սուգը նմանատիպ գործողություններով ու բամբասանքներով»։

Նրա խոսքով՝ «Իրանի կառավարությունը նվիրված է լինելու իր միջազգային պարտականություններին ու իրենց մտերիմներին կորցրած ընտանիքների իրավունքների  իրացմանը, որոնց ճնշող մեծամասնությունը հանդիսանում են Իրանի քաղաքացիներ։

«Թեհրանը քայլ առ քայլ կիրականացնի իր միջազգային պարտականությունները՝ համաձայն ներքին ու համաշխարհային նորմերի»,- հավելել է Խաթիբզադեն։

Փետրվարի 9-ին CBC-ը հայտնել է, որ Կանադայի անվտանգության գործակալությունները ուսումնասիրում են մի ձայնագրություն, որտեղ, ենթադրաբար, Իրանի արտաքին գործերի նախարարը ինչ-որ մեկի հետ քննարկում է հավանականությունը, որ Թեհրանի մերձակայքում 2020-ի հունվարին ուկրաինական ինքնաթիռի ոչնչացումը դիտավորյալ է եղել: Ըստ լրատվականի աղբյուրի՝ Զարիֆը, իբրև թե, ձայնագրությունում ասում է, որ Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը և գեներալները, մի շարք պատճառներով, երբեք չեն բացահայտի այս ողբերգության իսկությունը, քանի որ դա կարող է սպառնալ երկրի անվտանգությանը:

2020 թվականի հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո վթարի է ենթարկվել «Ուկրաինա» միջազգային ավիաուղիների «Թեհրան – Կիև» («Բոինգ 737-800») չվերթը: Զոհվել էր 176 մարդ. Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ։

Տաթև Ֆռանգյան