Մեր փոքրիկ հանրապետության համար այսքան բուհը «ճոխություն» է. ԿԳՄՍ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչո՞ւ են բուհերի կառավարման խորհուրդները 9 հոգանոց կազմով, որտեղ գերակշռելու են լիազոր մարմնի և կառավարության ներկայացուցիչները, նրանք կարո՞ղ են ապահովել բուհի ինքնավար, անկաշկանդ կառավարումը: Իսկ այն 4-ը, որ պետք է ընտրվեն բուհից, քանի՞ ուսանող և դասախոս է նախատեսվում, որ կլինեն խորհրդում։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանին այս հարցն ուղղեց ԼՀԿ-Կն պատգամավոր Անի Սամսոնյանը:

Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ բուհը կորոշի, թե 4-ից քանիսը կլինեն դասախոս, քանիսը՝ ուսանող:

«Շատ բարդ է հիմնավորել, թե ինչու կառավարման խորհրդի անդամները պետք է լինեն 9-ը, այնպես, ինչպես բարդ է հիմնավորել, թե ինչու մեր պատգամավորների թիվը պետք է լինի այսքան: Հայաստանում ոչ միայն մասնավոր բուհերն են թվաքանակով անբնական շատ, այլև պետական բուհերը: Մեր փոքրիկ հանրապետության համար այսքան բուհը «ճոխություն» է: Չեմ կարծում, որ դա պարտադրված անհրաժեշտություն է: Իսկ թե ինչու 5-4 համամասնությամբ, իմ կարծիքով՝ պետք է լիներ 9-0: Եթե բուհի հիմնադիրը պետությունն է, այն պետք է կրի 100 տոկոսանոց պատասխանատվություն բուհի գործունեության համար: Իսկ պատասխանատվության համար պետք է ունենա համապատասխան իրավունքներ»,- ասաց Դումանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: