Եթե 3-րդ ուժը դուրս մղի 16+-ին և զբաղեցնի նրա տեղը՝ կունենա հաջողություն․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իշխանությունները գիտակցել են, որ իրենց գործունեության ընթացքում ճգնաժամային լուծումներ տալու և փոփոխություններ անելու ունակ չեն: Այս մասին «Արտահերթ չընտրություններ. քաղաքական պայքարը տեղափոխվում է փողո՞ց» քննարկման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Իշխանությունը հույսը դնում է նրա վրա, որ այլ խաղացողները կկայունացնեն իրավիճակը․ խոսքս և՛ Ռուսաստանի մասին է, և՛ այն մասին, որ, չգիտես ինչու, հույս ունեն, որ Ադրբեջանը և Թուրքիան բարի կամք կունենան՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար, և այդ իրավիճակում Հայաստանը նույն իշխանության և նույն քաղաքականության պայմաններում կկարողանա գոյատևել»,- նշեց Նավասարդյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս իշխանությունն ունակ չէ ճգնաժամային իրավիճակի կառավարման և գիտակցում է դա: Անդրադառնալով ներքաղաքական պայքարին՝ Նավասարդյանը նշեց, որ հիմնական խաղացողների կողմից արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամություն չի տեսնում: Նրա կարծիքով՝ եթե 3-րդ ուժ ի հայտ գա, դուրս մղի «16+-ին» ու զբաղեցնի նրա տեղը, կունենա հաջողություն:

Մանրամասները՝ տեսանյութում: