Չի բացառվում, որ Կրեմլը այլընտրանք առաջարկի Նիկոլ Փաշինյանին․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 18:24
ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքներն ու զարգացման ընկերության հիմնադրումը քննարկվել են Մհեր Գրիգորյանի հետ
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
Բոլորը

«Իմ քայլում» գիտակցում են, որ արտահերթ ընտրությունների արդյունքում իրենք չեն ունենալու այն իշխանությունը, որ ունեն այսօր: Այս մասին «Արտահերթ չընտրություններ. քաղաքական պայքարը տեղափոխվում է փողո՞ց» քննարկման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա կարծիքով՝ շատ հնարավոր է, որ քաղաքական պայքարը տեղափոխվի փողոց, հաշվի առնելով նաև այն, որ եղանակը տաքանում է, և մարդիկ հնարավոր է՝ դուրս գան բողոքի ցույցերի:

«Հարցն այն է, թե որ դրոշի տակ դուրս կգան։ Ակնհայտ է, որ այն դրոշը, որը ծածանում է «16+»-ը, քիչ հետաքրքիր և քիչ ընդունելի է շատերի համար, սակայն սոցիալական լարվածությունը Հայաստանում բավականին թեժ է, և մարդիկ հենց այդ պատճառով կարող են դուրս գալ բողոքի։ Պակասում է առաջնորդող ուժը, որը կղեկավարի բողոքի արտահայտումը: Այս պահին կան մի քանի հավակնորդնե։ Բայց կա նաև երկրորդ հնարավորություն՝ որպես այլընտրանք արտահերթ ընտրությունների․ դա արտաքին ուժի, առաջին հերթին՝ Ռուսաստանի ցանկությունն է՝ աշխուժացնել Հայաստանում քաղաքական կյանքը և առաջ մղել որևէ այլընտրանք Նիկոլ Փաշինյանին։ Այս պահին դա տեղի չի ունենում, բայց այդպիսի զարգացումը չեմ բացառում»,- նշեց Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: