ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի, ու այն կարող է օգտակար լինել ԼՂ կարգավիճակի վճռման հարցում․ ՌԴ փոխարտգործնախարար

Լուրեր

17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի։ Այն կարևոր ներդրում է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման  հարցում, որոնցից շատերը իրենց արտացոլումն են ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Դա վերաբերում է Ադրբեջանին այն շրջանների վերադարձմանը, որոնք տեղակայված են Լեռնային Ղարաբաղի շուրջ, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ առաքելության տեղակայմանը, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։

Նախկինի նման պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորումը, որը, համաձայն 1994 թ. ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշման, դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա։ Այդ եռյակն ունի հզոր միջազգային աջակցություն ու կարող է օգտակար լինել հետագա քայլերի համար փոխադարձաբար ընդունելի մոտեցումների մշակման հարցում, այդ թվում նաև՝ կարգավիճակի վճռման հարցում։ Սակայն  զգուշորեն, առանց շտապելու, երբ գա դրա ժամանակը։ Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահները կարող էին ակտիվություն դրսևորել հայերի ու ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման հարցում։ Քաղաքացիական հանրության շրջանում երկխոսության մշակումը կնպաստի ողջ տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր վերականգնմանն ու հետագա քայլերի համար նախադրյալների ստեղծմանը»,- ասել է Ռուդենկոն։

 

Տաթև Ֆռանգյան